Վերին Լարսի անցակետը բացվել է

Վերին Լարսի անցակետը բացվել է, կանգնած հայկական մեքենաները շարունակում են ճանապարհը դեպի Ռուսաստան և հակառակ ուղղությամբ։
«Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին ասաց Ռուսաստանում ՀՀ դեսպանությանը կից մաքսային կցորդ Վահան Հակոբյանը:
«Արդեն երթևեկելի է, անցակետը բաց է, մեքենաները սկսել են անցնել»,–ասաց Հակոբյանը:
Անցակետը փակ է եղել մոտ 5 ժամ, ձնահյուսը սկսվել էր ժամը 10:00-ին, անցակետի աշխատանքը վերականգնվել է ժամը 15:00–ի մոտակայքում:
Մաքսային կցորդի խոսքով՝ այդ ընթացքում հայկական մեքենաների կուտակումներ չեն եղել: Ինչ–որ պահի մեքենաներն ուղղակի կանգնել են, ճանապարհի բացվելուց հետո շարունակել են երթևեկել:
«Մոտ 300 մեքենա Հայաստանից դեպի Ռուսաստան ուղղության վրա է, մի մասը ճանապարհին են, մի մասն արդեն մաքսային ձևակերպում են անցնում: Մոտ 300 մեքենա էլ Ռուսաստանից դեպի Հայաստան է գալիս, մի մասը ճանապարհին է, մի մասը ձևակերպում են անցնում»,– մանրամասնեց Հակոբյանն՝ ընդգծելով, որ դա միջին օրական հոսքն է, կուտակում չկա: Անցակետի փակվելու ժամանակահատվածում ավելացած հոսքը 1 ժամում արդեն կթեթևանա:
Այս ընթացքում մեծ խնդիրներ չեն եղել հայկական մեքենաների հետ կապված: Մաքսային կցորդի խոսքով՝ բոլորը տեղեկացել են, որ խնդիր կա ճանապարհին, մի մասը ճանապարհին են սպասել, մի մասն՝ այլ տեղ՝ մինչև ճանապարհի բացվելը: Հիմա արդեն երթևեկությունը սովորական հունի մեջ է ընկել, անցակետում ձևակերպումների գործընթացը ևս նորմալ ընթանում է:

«Հող մշակող չկա, որովհետև գյուղում ապրելն ու աշխատելը դարձել է անհնարին»․ Հրայր Կամենդատյան
13516:00
«Հայաստան-Ռուսաստան հարաբերությունները մտել են վտանգավոր փուլ»․ Դավիթ Անանյան
45813.08.2026, 09:00
Իրանը հայտարարել է BRICS-ի նոր զարգացման բանկին միանալու ծրագրերի մասին
136013.08.2026, 00:56
«Մինչև 4000 ընկերություններ փակվեցին՝ զուտ նրա համար, որ մարդը վճարում էր ամսական 200 հազար դրամ, դարձավ 400 հազար դրամ»․ Հայկ Ֆարմանյան (տեսանյութ)
51312.08.2026, 13:42
«Վերջերս գրեթե ամեն օր անջատում են Արաբկիր վարչական շրջանի լույսերը»․ Դավիթ Պետրոսյան
47212.08.2026, 13:36
«ՏԻՄ-երը կարող են առանձին սոցիալական խմբերի տրամադրել գույքահարկի արտոնություններ»․ Հրայր Կամենդատյան
35112.08.2026, 03:06
Ռուսաստանի բյուջեի դեֆիցիտը հունվար-հուլիս ամիսներին գերազանցել է 6 տրիլիոն ռուբլին
89011.08.2026, 21:05
Կանադան պատժամիջոցներ է կիրառել Streit Group-ի նկատմամբ, որի արտադրանքն օգտագործվում է Ռուսաստանի կողմից
138911.08.2026, 21:04