«Սննդամթերքի անվտանգությունը հասցրեցին շրիշակի մակարդակի». Դավիթ Պիպոյան

Սննդագիտության դոկտոր, ԳԱԱ Էկոկենտրոնի սննդի շղթայի ռիսկերի գնահատման կենտրոնի ղեկավար Դավիթ Պիպոյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Այսօր իմ մասնագիտական տոնն է՝ սննդամթերքի անվտանգության միջազգային օրը։ Անկեղծ, իմ աշխատանքային գործունեության ընթացքում առաջին անգամ էր, որ հրավիրված չէի տոնական միջոցառման, բայց ոչ այն պատճառով, որ այս տարի որոշել էին ինձ չհրավիրել, այլ այն պատճառով, որ բացարձակ ոչ մի միջոցառում չէր կազմակերպվել։
Ավելին, առավոտյան մասնակցում էի ԵՏՄ-ի սննդամթերքի անվտանգության աշխատանքային խմբի աշխատանքներին, որտեղ ՀՀ-ից միայն ես էի մասնակցում։ Մի խոսքով, երկրում ընդամենը մի քանի տարվա մեջ սննդամթերքի անվտանգությունը հասցրեցին շրիշակի մակարդակի։ Հայաստանում սննդամթերքի անվտանգության հիմնախնդիրները, ցավոք սրտի, խայտառակ վիճակում են, բայց դե, մենք ապրում ենք այնպես, կարծես թե վաղը մեր կյանքի վերջին օրն է, հետևապես քրոնիկ ռիսկ, ապագա սերունդների առողջություն նման հարցերը, ցավոք սրտի, կարևոր չեն։ Կարդացեք այս տարվա կարգախոսը՝ «Պատրաստվել անսպասելիին» և հիշեք, որ առանց սննդամթերքի անվտանգության չենք կարող երաշխավորել մեր սերունդների բարեկեցիկ ապագան»։

«Պաշտոնյաների աշխատավարձերը կրկին կբարձրանան. աղքատության մակարդակը 21,7% է». Գառնիկ Դանիելյան
99Երեկ, 20:48
«Եթե ադրբեջանական բենզինը չլիներ՝ ՀՀ-ում բենզինը մի քանի հարյուր դրամով կթանկանար»․ Գևորգ Պապոյան (տեսանյութ)
115Երեկ, 15:12
«150 դրամ ուղեվարձն ի սկզբանե ընդունածները կարոտ են մնալու այդ նույն 150-ին»․ Մանուկ Սուքիասյան
22516.09.2026, 17:00
«Տարվա սկզբից մինչև հիմա ինչքա՞ն է աճել գյուղատնտեսությունը». Նարեկ Կարապետյանը՝ Նիկոլ Փաշինյանին (տեսանյութ)
22916.09.2026, 16:54
«Առաջիկայում սպասվում է գազի գնի թանկացման ռիսկ»․ Գառնիկ Դանիելյան
20316.09.2026, 15:12
«Միտք եք տալիս ռուսական կողմին, թե գազը թանկացրեք, որ իշխանափոխություն անենք». Տարոն Չախոյանը՝ ընդդիմադիրներին
19716.09.2026, 13:18
«Որոշել են շուստրիությամբ մարդկանց դրդել՝ վարկերի տակ մտնել»․ Արթուր Դանիելյան
17016.09.2026, 10:12
«Գազի գնի հնարավոր թանկացման սցենար քննարկվե՞լ է». հարց՝ Մարտին Գալստյանին (տեսանյութ)
26715.09.2026, 16:06