«Հայբուսակ»-ի ռեկտորը մի շարք անձանցից վարձավճար է վերցրել համալսարան ընդունելու պատրվակով

«Հայբուսակ» համալսարանի ռեկտորը և մի շարք աշխատակիցներ 2013 թվականից մինչև 2017 թվականն ընկած ժամանակահատվածում տարբեր անձանցից վարձավճար են վերցրել՝ նշված համալսարանի Իջևանի մասնաճյուղ ընդունելու պատրվակով:
Դատախազը 2024 թվականի մայիսի 6-ին «Հայբուսակ» համալսարանի ռեկտոր Ս.Հ-ի և մի շարք աշխատակիցների նկատմամբ հարուցել է հանրային քրեական հետապնդում՝ 18.04.2003 թվականին ընդունված Քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով (առանձնապես խոշոր չափերով կատարված խարդախություն):
2024 թվականի մայիսի 6-ին Ս.Հ-ի կողմից վերականգնվել է հանցագործության արդյունքում տուժողներին պատճառված 15 մլն դրամ վնասը:
Նախաքննությունն ընթացքի մեջ է:
Երևան քաղաքի դատախազ Ռաֆայել Մանուկյանը 2024 թվականի հունիսի 10-ին միջնորդագիր է հասցեագրել ՀՀ կրթության, գիտության, սպորտի և մշակույթի նախարարության գլխավոր քարտուղարին՝ միջնորդագրում նշված կեղծ դիպլոմներն անվավեր ճանաչելու, «Հայբուսակ» համալսարան ՍՊ ընկերության լիցենզավորման իրավաչափության, գործող ռեկտորի պաշտոնավարումը դադարեցնելու հնարավորության հարցերը քննարկելու նպատակով: Այս մասին հայտնում է Գլխավոր դատախազությունը:

«Ծրագրերն անիմաստ ծանրաբեռնում են, իսկ դասագրքերն առարկաների հետ համահունչ չեն»․ Նարինե Կիրակոսյան
7802:06
«Ուսուցիչը պետության չլուծած խնդիրների քավության նոխազը չէ»․ Լիլիթ Գալստյան
119Երեկ, 15:48
«Հարգելի՛ աշակերտներ, լավ սովորեք, որ նիկոլական չդառնաք». Սևակ Խաչատրյան (տեսանյութ)
139Երեկ, 13:42
««Մացեմացիկայի» ժամին գրատախտակին գնալուց առաջ ձեռքերս կպցնում էի վառարանին». Արաքսյա Վարդանյան (տեսանյութ)
164Երեկ, 11:30
Տեղյա՞կ է Ժաննա Անդրեասյանը, որ հայ դպրոցականները հայատառ չեն գրում․ «Ժողովուրդ»
25915.09.2026, 08:48
«Որքա՞ն կարժենա ուսուցիչների վարձատրության համակարգի արմատական փոփոխությունը». Տիգրան Ջրբաշյան
35314.09.2026, 08:54
«PISA-ի աղմուկը կանցնի․ հետո՞»․ Տիգրան Ջրբաշյան
41613.09.2026, 15:12
«PISA-ն բացահայտեց ոչ միայն կրթական, այլև հասարակական խորքային խնդիրները»․ Վլադիմիր Մարտիրոսյան
41613.09.2026, 13:18