Բելառուսի ԱԳՆ-ն նոտա է հղել հայկական կողմին

Բելառուսի ԱԳՆ-ն նոտա է փոխանցել Բելառուսում Հայաստանի գործերի ժամանակավոր հավատարմատար Նարեկ Տիրատուրյանին, հայտնում է Բելառուսի արտաքին քաղաքական գերատեսչությունը:
ԱԳՆ-ում հանդիպումը վարել է ԱՊՀ երկրների հետ երկկողմ համագործակցության վարչության պետ Սերգեյ Մոլունովը:
Զուգահեռաբար քննարկվել են երկրների հարաբերություններն ու ինտեգրացիոն կառույցներում փոխգործակցությունը։
Անդրադարձ է կատարվել հումանիտար հարցերին, ընդգծվել են երկու ժողովուրդների վաղեմի բարեկամական կապերը:
Բելառուսի Հանրապետության Անկախության օրվա տոնակատարություններին ընդառաջ նշվել է հայ զինվորների ծանրակշիռ ներդրումը երկիրը գերմանա-ֆաշիստական զավթիչներից ազատագրելու գործում:
Հիշեցնենք՝ ՀՀ արտգործնախարար Արարատ Միրզոյանը երեկ Վիլնյուսում հանդիպել է Բելառուսի ընդդիմության առաջնորդ Սվետլանա Տիխանովսկայայի հետ։ Ինչպես հաղորդում է քաղաքական գործչի մամուլի ծառայությունը, հանդիպման ընթացքում նա շնորհակալություն է հայտնել Հայաստանին Լուկաշենկոյի ռեժիմի նկատմամբ իր հաստատուն դիրքորոշման համար և հույս հայտնել, որ Հայաստանի և Բելառուսի ժողովրդավարական ուժերի միջև սերտ համագործակցությունը կշարունակվի:
Ավելի վաղ Երևանն իր դեսպանին կանչել էր Բելառուսից, իսկ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը պաշտոնյաներին արգելել է մեկնել Մինսկ՝ նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի հայտարարությունների պատճառով:

Բացահայտվել են կաշառք տալու և ստանալու մի շարք դեպքեր (տեսանյութ)
11211:12
ՌԴ ԱԳՆ-ն հերքել է լուրերը, թե Մոսկվան հրաժարվել է համաձայնեցնել Ռուսաստանի նոր դեսպանի թեկնածությունը
340Երեկ, 18:12
Հայտնի է, թե նոյեմբերի 29-ին կայանալիք ՏԻՄ ընտրություններում քաղաքական ուժերը որ համարների ներքո հանդես կգան
33231.10.2026, 11:00
«Առաջիկա կիրակի դուրս կբերվի Սկևռայի սրբոց մասանց պահարանը»․ Մայր Աթոռ
43230.10.2026, 10:36
Արգելանք է կիրառվել Արթուր Բաղդասարյանի և նրա հետ փոխկապակցված 7 անձանց գույքերի նկատմամբ (լուսանկար)
59028.10.2026, 16:24
ԱԺ-ն նոր պատգամավոր ունի (տեսանյութ)
56928.10.2026, 12:06
Նիկոլ Փաշինյանը հյուրընկալել է Իսպանիայի թագուհի Սոֆիային (տեսանյութ)
56727.10.2026, 16:06
Դատարանի շենքից փախուստի դիմած կալանավորը հայտնաբերվել է (տեսանյութ)
51527.10.2026, 14:42