«Տրանսպորտի գնի թանկացման հետաձգումն ունի քաղաքական դրդապատճառ»․ Թևանյան

«Մայր Հայաստան» շարժման առաջնորդ Անդրանիկ Թևանյանի գրառումը․ «Երևանի 2,5 մասից բաղկացած կուսակցությունների իշխող կոալիցիան ամիսներ առաջ որոշեց մինչև 3 անգամ թանկացնել քաղաքային տրանսպորտի գինը: Համաձայն որոշման՝ այն պետք է թանկանար սեպտեմբերի 1-ից, սակայն բերել էին նախագիծ, որով ուզում էին տրանսպորտի գինը բարձրացնել նոյեմբերի 1-ից: Երեկ պարզվեց, որ նոյեմբերի 1-ն ուզում են դարձնել 2025-ի հունվարի 1:
Ակնհայտ է, որ գնի թանկացման հետաձգումն ունի առավելապես քաղաքական դրդապատճառ: Վախեցել են: Միգուցե ցանկանում են Ալիևի պահանջով իրականացվելից սահմանադրական հանրաքվեից առաջ չունենալ սոցիալական բունտ: Բացի այդ՝ քաղաքային ավագանիում ներկայացված ընդդիմությունը նախապես հայտարարել էր, որ գնի բարձրացման դեմ դուրս է գալու փողոց: Դա էլ է զգուշավոր դարձրել ՔՊԿ-ին: Կարող են լինել նաև տեխնիկական ու կազմակերպչական պատճառներ, սակայն դրանք գլխավոր գործոններ չեն:
Իշխանությունը թանկացումների որևէ ողջամիտ հիմնավորում չի ներկայացրել: Իրենք էլ են ընդունում, որ կա հսկայական ստվեր, սակայն ստվերի դեմ պայքարի իրենց անկարողությունը կամ ցանկության բացակայությունը որոշել են փոխհատուցել՝ քաղաքացու գրպանը մտնելով:
Ի դեպ, «Մայր Հայաստան» խմբակցությունը տրանսպորտի գնի վերաբերյալ ներկայացրել է այլընտրանքային նախագիծ, որի համաձայն տրանսպորտի գինը չի թանկանալու, իսկ եթե քաղաքացին որոշի կանխավճարով գնել 1 շաբաթվա, 1 ամսվա, 6 ամսվա կամ 1 տարվա փաթեթ, ապա մեր նախագծով տրանսպորտի գինը կարող է 100 դրամից էլ պակաս լինել: Հաշվի առնելով Թբիլիսիի փորձը և տեղական առանձնահատկությունները՝ մենք հիմնավորել ենք, որ դա հնարավոր է:
Մեր նախագիծը տարբեր արհեստական պատճառաբանություններով չեն մտցնում Ավագանու նիստերի օրակարգ, սակայն միևնույն է ի վերջո ստիպված են լինելու այն քննարկել: Այդ ժամանակ մենք կոչ կանենք քաղաքացիներին գալ և աջակցել մեր նախագծի ընդունմանը:
Թե ինչ ճակատագրի կարժանանա տրանսպորային այս ոդիսականը, շատ շուտով պարզ կդառնա: Մեկ բան հստակ է՝ «Մայր Հայաստանը» քաղաքացիների օգնությամբ պայքարելու է թանկացման դեմ՝ լինի այն փողոցային, կամ այլ տարբերակներով»։

«Հող մշակող չկա, որովհետև գյուղում ապրելն ու աշխատելը դարձել է անհնարին»․ Հրայր Կամենդատյան
11816:00
«Հայաստան-Ռուսաստան հարաբերությունները մտել են վտանգավոր փուլ»․ Դավիթ Անանյան
44313.08.2026, 09:00
Իրանը հայտարարել է BRICS-ի նոր զարգացման բանկին միանալու ծրագրերի մասին
131613.08.2026, 00:56
«Մինչև 4000 ընկերություններ փակվեցին՝ զուտ նրա համար, որ մարդը վճարում էր ամսական 200 հազար դրամ, դարձավ 400 հազար դրամ»․ Հայկ Ֆարմանյան (տեսանյութ)
49912.08.2026, 13:42
«Վերջերս գրեթե ամեն օր անջատում են Արաբկիր վարչական շրջանի լույսերը»․ Դավիթ Պետրոսյան
46512.08.2026, 13:36
«ՏԻՄ-երը կարող են առանձին սոցիալական խմբերի տրամադրել գույքահարկի արտոնություններ»․ Հրայր Կամենդատյան
34412.08.2026, 03:06
Ռուսաստանի բյուջեի դեֆիցիտը հունվար-հուլիս ամիսներին գերազանցել է 6 տրիլիոն ռուբլին
86911.08.2026, 21:05
Կանադան պատժամիջոցներ է կիրառել Streit Group-ի նկատմամբ, որի արտադրանքն օգտագործվում է Ռուսաստանի կողմից
135411.08.2026, 21:04