«Ձեր գլխին արհեստական գո՞րծ է սարքվել». հարց` Վահան Քերոբյանին

Էկոնոմիկայի նախկին նախարար Վահան Քերոբյանը տնային կալանքի ավարտից հետո հարցազրույց է տվել «Ֆակտոր»-ին և մանրամասնել հայտնել քրեական վարույթից ու իրեն առաջադրված մեղադրանքից։
-Պարո՛ն Քերոբյան, մեկ շաբաթ առաջ ավարտվեց ձեր տնային կալանքը, որից անմիջապես հետո Դուք ֆեյսբուքյան գրառում կատարեցիք, մասնավորապես, նշելով, թե «անհամբերությամբ սպասում եք այն պահին, երբ հնարավոր կլինի ներկայացնել, թե ինչպես են «ձևավորվում» մեղադրանքներն ազնիվ ու անկաշառ մարդկանց նկատմամբ, այն մարդկանց, ում մղումն իրական պետական և ծառայողական շահն է, ու Հայաստանի համար նվիրված աշխատելը, այլ ոչ թե լայնատարած ախտահարված անտարբերությունը»։ Այս գրառումն ի՞նչ է նշանակում։ Ուզում եք ասել, որ Դուք ազնիվ և անկաշառ եք, և Ձեր գլխին արհեստական գո՞րծ է սարքվել։
-Գործից կերևա, որ դրանում ներգրավված մեղադրյալները, որոնք Էկոնոմիկայի նախարարության աշխատակիցներ են, աշխատել են թե՛ ազնիվ, թե՛ անկաշառ։ Նրանք փորձել են այնպես անել, որ այն ծրագրային ապահովումը, որը գնվելու է պետության կողմից, լինի բարձր որակի։ Չէ որ, երբ դուք գնում եք, ասենք, վերնաշապիկ, չեք գնում ամենաէժանը, այլ դիտարկում եք գնի և որակի լավագույն համադրությունը: Գործի նյութերում այս՝ որակի ձգտումը գնում է կարմիր թելով։ Մենք սա ցույց կտանք։ Իրավապահները մեղադրում են պաշտոնական դիրքի չարաշահման մեջ, բայց որևէ կոռուպցիոն ռիսկ կամ գործարք չեն տեսել։ Իրենց փորձերն այդ ուղղությամբ տանելու չեն ստացվել։ Գործի նյութերն ապացուցում են հակառակը, որ բոլորն աշխատել են պետական շահի հիման վրա։
-Դուք նշում եք, որ մեղադրանքն իրական չէ, բայց Արգիշտի Քյարամյանի ղեկավարած ՔԿ-ն է այդ մեղադրանքն առաջադրել։ Ստո՞ւմ են։
-Արգիշտի Քյարամյանն այս գործընթացի կառավարումը ստանձնել է ամենավերջում։ Պրոցեսն սկսվել է ԱԱԾ-ում՝ 2023 թվականի սկզբին, երբ քննչական խումբը ԱԱԾ-ից տեղափոխվել է ՔԿ, այդ գործընթացը նոր հայտնվել է Արգիշտի Քյարամյանի տիրույթում, և, ըստ էության, ինքը գործ է ունեցել 95% եփված գործի հետ։
-ԱԱԾ-ն է սխալ գծե՞լ։
-Այո։
Մանրամասները՝ տեսանյութում:

«Գները բարձրանում են, իսկ մարդկանց հնարավորությունները՝ ոչ»․ Վահան Բաբայան
28802.10.2026, 16:48
«Կառուցապատողները ցեմենտին կակա են ասելու, եթե այսպես շարունակվի». Արեգ Սավգուլյան
29502.10.2026, 16:06
«Ադրբեջանի քարոզչամեքենան դիտարկում է, թե Ադրբեջանը որքան հնարավորություն ունի ցեմենտ մատակարարելու Հայաստան»․ Հակոբ Բադալյան
29402.10.2026, 13:06
«Հուսով ենք՝ 2027թ․ սկզբին հնարավոր կլինի ԹՐԻՓՓ-ի հիմնարկեքն իրականացնել»․ Նարեկ Մկրտչյան (տեսանյութ)
29902.10.2026, 10:42
«Պետական պարտքն աճում է նախընտրական շրջանում պետական ընտրակաշառքի պատճառով առաջացած դեֆիցիտը փակելու համար»․ Իշխան Սաղաթելյան
18902.10.2026, 10:00
««Ցեմենտի շուկա. երբ պրոտեկցիոնիզմը փոխարինվում է ներմուծմամբ». Վահե Դավթյան
24002.10.2026, 00:54
«Եթե խաղաղություն է, ազատ առևտուր է, ինչո՞ւ էլ Ադրբեջանից էժան բենզին չի գալիս»․ Արթուր Խաչատրյան
27101.10.2026, 15:18
Թրամփը հայտարարել է Հորմուզի նեղուցով նավթի արտահանման ռեկորդային ծավալի մասին
100901.10.2026, 08:37