«Գանձաքար-Իծաքար ավտոճանապարհի գործարկման ժամկետը խախտվել է»․ Ոսկան Սարգսյան

Լրագրող Ոսկան Սարգսյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Գանձաքար-Իծաքար ռազմավարական ավտոճանապարհի գործարկման ժամկետը խախտվել է, ներգրավել է շինարարական նոր կազմակերպություն։
Տավուշի մարզկենտրոն Իջևանը Բերդ քաղաքին կապող, Տավուշի սահմանագոտին շրջանցող Գանձաքար-Իծաքար-Նավուր-Բերդ ավտոճանապարհի մաս կազմող, 35 կմ երկարություն ունեցող Գանձաքար-Իծաքար ճանապարհի հիմնանորոգումը սկսվեց 2022 թվականին, շինարարությունը նախատեսվում էր ավարտել 2023թ․ սեպտեմբերին, այդ նպատակով պետական բյուջեից նախատեսված էր 4,5 միլիարդ դրամ։ Շինարարական աշխատանքներն իրականացնում էր «Խաչհար» ՍՊԸ-ն։ 2022 թվականին այդ ընկերությունը ճանապարհի 6 կիլոմետրանոց հատվածում թույլ գրունտի վրա ասֆալտապատում էր կատարել, ասֆալտը քանդվել էր, ընկերությունը այդ հատվածում նորից էր ասֆալտապատում արել։ Պայմանագրի ժամկետները խախտվել են, կառավարությունը խզել է «Խաչհար» ընկերության հետ պայմանագիրը, նշված ճանապարհի կառուցապատման համար նոր մրցույթ հայտարարել; Տավուշի մարզպետ Հայկ Ղալումյանին հարցրել եմ՝ ներկայումս ո՞ր կազմակերպությունն է իրականացնում այդ ճանապարհի կառուցապատումը, աշխատանքների քանի՞ տոկոսն է արված, ե՞րբ շահագործման կհանձնվի կարևոր այդ ավտոճանապարհը։ Մարզպետարանից պատասխանել են․ «Գանձաքար- Իծաքար ավտոճանապարհի կառուցապատումը իրականացվում է «Էկո բիլդինգ» շինարարական կազմակերպության կողմից, որն իրականացրել է Իծաքար-Հախում գետի հատվածի հողային աշխատանքները, ճանապարհի կառուցապատման ավարտի վերաբերյալ դիմեք կապալառու կազմակերպությանը»։ Նավուր գյուղից տեղեկացա, որ «Էկո բիլդինգ» շինարարական կազմակերպությունը Վայքից է, այն այս տարվա գարնանից հողային աշխատանքներ է կատարում։ Գանձաքար-Իծաքար ճանապարհի կառուցման նոր ժամկետ է սահմանվել 250 օրը, այսինքն՝ այս տարի ռազմավարական նշանակության ճանապարհը պետք է գործարկվի։ Սակայն դժվար թե շինարարական կազմակերպությունը կարողանա տեղավորվել սահմանված ժամկետում։ Գանձաքարի վարչական ղեկավար Վարդգես Դովլաթբեկյանը հայտնեց, որ ճանապարհի Գանձաքարի հատվածում շինարարները ճանապարհի եզրին ամրացնող գաբիոններ են տեղադրել, նրանք մեծ ծավալով աշխատում են ճանապարհի մյուս՝ Իծաքարի հատվածում»։

«Հող մշակող չկա, որովհետև գյուղում ապրելն ու աշխատելը դարձել է անհնարին»․ Հրայր Կամենդատյան
11716:00
«Հայաստան-Ռուսաստան հարաբերությունները մտել են վտանգավոր փուլ»․ Դավիթ Անանյան
44313.08.2026, 09:00
Իրանը հայտարարել է BRICS-ի նոր զարգացման բանկին միանալու ծրագրերի մասին
131613.08.2026, 00:56
«Մինչև 4000 ընկերություններ փակվեցին՝ զուտ նրա համար, որ մարդը վճարում էր ամսական 200 հազար դրամ, դարձավ 400 հազար դրամ»․ Հայկ Ֆարմանյան (տեսանյութ)
49912.08.2026, 13:42
«Վերջերս գրեթե ամեն օր անջատում են Արաբկիր վարչական շրջանի լույսերը»․ Դավիթ Պետրոսյան
46512.08.2026, 13:36
«ՏԻՄ-երը կարող են առանձին սոցիալական խմբերի տրամադրել գույքահարկի արտոնություններ»․ Հրայր Կամենդատյան
34412.08.2026, 03:06
Ռուսաստանի բյուջեի դեֆիցիտը հունվար-հուլիս ամիսներին գերազանցել է 6 տրիլիոն ռուբլին
86811.08.2026, 21:05
Կանադան պատժամիջոցներ է կիրառել Streit Group-ի նկատմամբ, որի արտադրանքն օգտագործվում է Ռուսաստանի կողմից
135411.08.2026, 21:04