«Այս ձևաչափը կարող է զսպել Ադրբեջանի հավակնությունները Հայաստանի հանդեպ». Գարիկ Քեռյան
![]() 261 Չորեքշաբթի, 03 հուլիսի, 2024 թ., 18:48 Քաղաքագետ Գարիկ Քեռյանի ֆեյսբուքյան գրառումը. «Իրանը ազատ առևտրի պայմանագրով փաստացիորեն լայն տնտեսական ինտեգրման է գնում ԵԱՏՄ-ի հետ, Հայաստանը լինելով նրան սահմանակից ԵԱՏՄ անդամ միակ պետությունը ստանում է 70 մլն երկրում տնտեսակա-առևտրական ելքի բացառիկ հնարավորություն: Իրանը տարածաշրջանում ՀՀ տարածքային ամբողջականության պաշտպանության թիվ մեկ պետությունն է: Արդեն ուրվագծվում է ՌԴ-Ադրբեջան-Իրան տրանսպորտային կոմունիկացիոն համագործակցության ձևաչափը, դեպի հարավային ծովեր ելքով: Կնքվում է ՌԴ-Իրան գազային պայմանագիր: Այս ձևաչափը կարող է զսպել Ադրբեջանի հավակնությունները Հայաստանի հանդեպ: Վրաստանը սառեցնում է իր եվրոինտեգրման քաղաքականությունը, քառորդ դար սպասելուց և հիասթափվելուց հետո: Թրամփը համարյա ընտրված է և նա վերջ է դնելու ուկրաինական պատերազմին, որի արդյունքում ակտիվանալու է ՌԴ քաղաքականությունը Հարավային Կովկասում: Շատ անհրաժեշտ տեղեկատվություն եվրոինտեգրման «հանրաքվեի» մեծ փոթորիկի ռահվիրաներին, ՀՀ ամբողջ հեռուստաեթերը և մեդիադաշտը վարող պալատական «քաղաքագետ-վերլուծաբաններին», նրանց արցունքակալ աչքերով հարցեր տվող հեռուստալրագրող-հաղորդավարներին և նրանց հովանավորներին: Հա, մեկ էլ չմոռանամ ավելացնել, որ ժողովրդավարությունը անվտանգության գրավականն է, որովհետև ՌԴ-ն, Իրանը, Ադրբեջանը և ավտորիտարիզմի ուղին բռնած Վրաստանը ահավոր «ժողովրդավար» են, դե ինչպես միշտ խեղճ Հայաստանն էլ էն գլխեն ժողովրդավարության կղզյակ է և շնորհիվ դրա շատ մեծ «նվաճումների» ունի, հատկապես ոչ ժողովրդավար Ադրբեջանի հետ հակամարտության մեջ: Լավ եղեք իմ սիրելի ժողովրդավար հայրենակիցներ, դուք հաստատ սխալվում եք, բայց աստված տա ես սխալվեմ»: Աղբյուրը` Գարիկ Քեռյան |

«Թե՛ հայրենիքը, թե՜ պաշտոնը Գասպարյան Օնիկը տանուլ է տվել». Կարեն Հեքիմյան
129Երեկ, 22:30
«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
216Երեկ, 20:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
253Երեկ, 17:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
209Երեկ, 17:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
171Երեկ, 17:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
273Երեկ, 16:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
306Երեկ, 16:09
«Խաղաղության պայմանագիրը հնարավորություններ կբացի Եվրոպայի հետ ավելի սերտ համագործակցության համար». Բայբա Բրաժե
375Երեկ, 15:22
