«Շիրակի մարզի ֆերմերները ստիպված են ծայրահեղ քայլերի դիմել»․ Մհեր Մելքոնյան

ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Մհեր Մելքոնյանի ֆեսբուքյան գրառումը․ «Պետական լուրջ աջակցության բացակայությունը, կաթի մթերման ցածր գները, անասնաբուժական խնդիրներ, անասնակերի պակասը և արոտավայրերի անհասանելիությունը...
Այս և բազմաթիվ այլ խնդիրները հանգեցրել են նրան, որ Շիրակի մարզի ֆերմերները ստիպված են ծայրահեղ քայլերի դիմել՝ զանգվածաբար վաճառում կամ հարկադիր մորթի են ենթարկում անասուններին։
Ֆերմերների կարծիքով՝ կաթնային անասնապահությունը շատ ավելի մեծ ծախսեր է պահանջում, և կա նաև ռիսկերի ավելի բարձր տոկոս։ Ամբողջ մարզով մեկ ֆերմերներն ահազանգում են ՝ իրենց առաջարկում են կաթը հանձնել կոպեկներով, և դա լավագույն դեպքում։ Այսօր առաջարկվող գները շատ ցածր են՝ լիտրի համար 160 դրամ։ Նման ցածր գներով մեծ վնասով են աշխատում շիրակցի ֆերմերները։ Կաթի մթերման նման ցածր գները Շիրակի մարզում պահպանվել են վերջին տարիների ընթացքում։ Բայց չէ որ այս ընթացքում ամեն ինչ շատ է թանկացել ՝ և կերը, և պարարտանյութը, և վառելիքը։
Անասնապահական ոլորտը չի հանդուրժում անտարբերությունը և անորոշությունը։ Եվ միայն իշխանության կողմից տրված դատարկ խոստումներով, թե ինչպիսի փոխհատուցումները կարող են փրկել մարզում կաթնային անասնապահությունը, խնդիրը չի լուծվում։ Իսկ շիրակցի ֆերմերներին մնում է հաշվարկել կորուստները և եզրակացություններ անել։
Պետական թիրախային աջակցությունը և կաթի մթերման գների բարձրացումը մինչև առնվազն 210-230 դրամ կարող է փրկել ֆերմերային տնտեսությունները: Սա այն նվազագույնն է, որը թույլ կտա ֆերմերներին պահպանել իրենց անասունների գլխաքանակը և չփակել ֆերմաները»։

«Այո, 4 հոգանոց ընտանիքի մեկ օրվա սննդի վրա մոտ 15 հազար է ծախսվում». Կարեն Վրթանեսյան
29419.11.2026, 20:54
«Գազի գնի 10%-ով թանկացումը բերելու է 0,6% գնաճ»․ Մարտին Գալստյան (տեսանյութ)
27819.11.2026, 16:42
Կալասը հայտարարել է Ռուսաստանի դեմ պատժամիջոցների 22-րդ փաթեթի մասին
159416.11.2026, 22:49
Օդեսայում՝ Mercedes-Benz-ի ավտովաճառքի սրահում հրդեհ է բռնկվել
128815.11.2026, 19:19
Խաղողագործներին փող չեն տալիս․ «Հրապարակ»
75014.11.2026, 09:18
Եվրոպական երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի առևտրի և էներգետիկ ոլորտների դիվերսիֆիկացմանը
167513.11.2026, 11:18
«Անհուսալի վարկառուների խնդիրը լուծելու համար արդյունավետ կլինի երկաստիճան համակարգված մոտեցումը»․ Հրայր Կամենդատյան
75912.11.2026, 16:00
Ուկրաինական հարվածները փլուզել են Ռուսաստանի նավթավերամշակումը. Reuters
202410.11.2026, 19:37