«Երեք օր ջուրը կտրելը կանոնների խախտում է»․ Գ․ Բաղրամյան

Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ Գարեգին Բաղրամյանն այսօր լրագրողների հետ զրույցում անդրադարձավ ջրի և հոսանքի պարբերաբար անջատումներին։ «Այդ ամենը կանոնակարգված է։ Ջրի, հոսանքի և գազի անջատում առանց զգուշացման պետք է լինի միայն, եթե վթարային խնդիր է։ Այսինքն՝ հնարավոր չէր կանխատեսել և զգուշացնել, ինչպես պլանային անջատումների ժամանակ են զգուշացնում»,-ասաց նա։
Հարցին՝ վերջին անգամ ե՞րբ են այդ ընկերությունները կանոնների խախտման համար տուգանվել՝ Բաղրամյանը պատասխանեց․ «Տուգանքները վճարում են սպառողներին և դա լինում է պարբերաբար։ Տուգանվում են միայն այն դեպքում, երբ մեր մոնիթորինգի արդյունքում տեսնում ենք, որ ընկերությունը խախտել է ժամանակացույցը։ Օրինակ՝ քաղաքային պայմաններում էլեկտրաէներգիայի անջատումը պետք է 4 ժամից ավելի չլինի, իսկ եթե լինում է, ապա տուգանվում է և տուգանքը ստանում է տուժող սպառողը»,-ասաց նա։
Լրագրողի դիտարկմանը, թե մարդիկ ահազանգում են, որ երեք օր է ընդհանրապես ջուր չունեն, Բաղրամյանը պատասխանեց, որ երեք օր ջուրը կտրելը կանոնների խախտում է, պետք է ստուգել, հասկանալ։

«Հող մշակող չկա, որովհետև գյուղում ապրելն ու աշխատելը դարձել է անհնարին»․ Հրայր Կամենդատյան
11716:00
«Հայաստան-Ռուսաստան հարաբերությունները մտել են վտանգավոր փուլ»․ Դավիթ Անանյան
44313.08.2026, 09:00
Իրանը հայտարարել է BRICS-ի նոր զարգացման բանկին միանալու ծրագրերի մասին
131613.08.2026, 00:56
«Մինչև 4000 ընկերություններ փակվեցին՝ զուտ նրա համար, որ մարդը վճարում էր ամսական 200 հազար դրամ, դարձավ 400 հազար դրամ»․ Հայկ Ֆարմանյան (տեսանյութ)
49912.08.2026, 13:42
«Վերջերս գրեթե ամեն օր անջատում են Արաբկիր վարչական շրջանի լույսերը»․ Դավիթ Պետրոսյան
46512.08.2026, 13:36
«ՏԻՄ-երը կարող են առանձին սոցիալական խմբերի տրամադրել գույքահարկի արտոնություններ»․ Հրայր Կամենդատյան
34412.08.2026, 03:06
Ռուսաստանի բյուջեի դեֆիցիտը հունվար-հուլիս ամիսներին գերազանցել է 6 տրիլիոն ռուբլին
86811.08.2026, 21:05
Կանադան պատժամիջոցներ է կիրառել Streit Group-ի նկատմամբ, որի արտադրանքն օգտագործվում է Ռուսաստանի կողմից
135411.08.2026, 21:04