«Ինձ պատկանող գրեթե բոլոր գույքերը ձեռք եմ բերել մինչև պատգամավոր դառնալս»․ Գառնիկ Դանիելյան

ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գառնիկ Դանիելյանի գրառումը․ «Իշխանական Armtimes.com կայքը սենսացիոն վերնագրերով փորձում է ներկայացնել, որ իմ քաղաքական գործունեության ընթացքում ձեռք եմ բերել բազմաթիվ բնակարաններ, հողամասեր։
Մինչդեռ, հայտարարագիրս ուսումնասիրելու դեպքում՝ պարզ կլինի, որ ես ինձ պատկանող գրեթե բոլոր գույքերը ձեռք եմ բերել մինչև ԱԺ պատգամավոր դառնալս, երբ զբաղվում էի գործարարությամբ։
Նախքան 2021թ. ես երբեք չեմ զբաղեցրել որևէ պետական պաշտոն, իսկ իմ եկամուտները գոյացել են գործարարությամբ զբաղվելու արդյունքում:
Աշխատանքն իբրև թե խրախուսող և հարկատու քաղաքացիներին «հերոսացնող» չինովնիկների՝ նման վարքագիծը հատկապես ծիծաղելի է հենց նման դեպքերում, երբ ակնհայտ դրսևորվում է ներկայումս պաշտոն զբաղեցնողների կույր ատելությունը ցանկացած կայացած անհատի նկատմամբ, ով կարողացել է սեփական քրտինքով որևէ բան ստեղծել մեր երկրում:
Նման հրապարակումներով և վերնագրերով փորձում են արատավորել մարդկանց համբավը՝ երբեք պետական պաշտոն չզբաղեցրած, ողջ կյանքում աշխատած մարդկանց ստեղծածը ներկայացնելով որպես վատ երևույթ:
Լրագրողական նման վայ «հետաքննությունների» սիրահարներին խորհուրդ կտամ միայն ուսումնասիրել իշխանական պատգամավորների ունեցվածքը՝ համեմատություններ անելով մինչ 2018 թվականը և դրանից հետո»։

«Հող մշակող չկա, որովհետև գյուղում ապրելն ու աշխատելը դարձել է անհնարին»․ Հրայր Կամենդատյան
11716:00
«Հայաստան-Ռուսաստան հարաբերությունները մտել են վտանգավոր փուլ»․ Դավիթ Անանյան
44313.08.2026, 09:00
Իրանը հայտարարել է BRICS-ի նոր զարգացման բանկին միանալու ծրագրերի մասին
131613.08.2026, 00:56
«Մինչև 4000 ընկերություններ փակվեցին՝ զուտ նրա համար, որ մարդը վճարում էր ամսական 200 հազար դրամ, դարձավ 400 հազար դրամ»․ Հայկ Ֆարմանյան (տեսանյութ)
49912.08.2026, 13:42
«Վերջերս գրեթե ամեն օր անջատում են Արաբկիր վարչական շրջանի լույսերը»․ Դավիթ Պետրոսյան
46512.08.2026, 13:36
«ՏԻՄ-երը կարող են առանձին սոցիալական խմբերի տրամադրել գույքահարկի արտոնություններ»․ Հրայր Կամենդատյան
34412.08.2026, 03:06
Ռուսաստանի բյուջեի դեֆիցիտը հունվար-հուլիս ամիսներին գերազանցել է 6 տրիլիոն ռուբլին
86811.08.2026, 21:05
Կանադան պատժամիջոցներ է կիրառել Streit Group-ի նկատմամբ, որի արտադրանքն օգտագործվում է Ռուսաստանի կողմից
135411.08.2026, 21:04