«Հեծանիվ քշելու, դինջ կյանքի և դրա անհնարինության մասին». Տ. Հայրապետյան
![]() 266 Երկուշաբթի, 08 հուլիսի, 2024 թ., 17:06 Ադրբեջանագետ Տաթևիկ Հայրապետյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Շատերն են հեգնանքով վերաբերվում Նիկոլ Փաշինյանի հեծանվային արշավներին, բայց եթե ընդհանրական առումով նայես՝ ինչ կա չէ՞ հեծանիվ քշելու մեջ։ Իրականում՝ ոչինչ, բայց այստեղ էականը դա չէ, էականն այն է, թե ինչ ուղերձ կա այդ հեծանիվի ու դրա շուրջ նման PR շոու կազմակերպելու մեջ, թե չէ հեծանիվ կարելի է առանց աղմուկի էլ քշել։ Ըստ իս՝ ուղերձը ոչ միայն ներքին է, այլև՝ արտաքին։ Արտաքին ուղերձը հետևյալն է՝ չնայած աշխարհաքաղաքական բարդ իրավիճակին, աշխարհի վերադասավորումների շուրջ ընթացող քննարկումներին, հենց մեր տարածաշրջանում ու մեր պետության շուրջ ու մեր պետությանն առնչվող բուռն և բարդ բանակցություններին, Փաշինյանը՝ որպես ՀՀ պետության ղեկավար ասում է՝ բոլորին, ինձ մի խառնեք այդ քննարկումներին, ես մի բան եմ ուզում՝ դինջ ապրել, ես ասելով՝ նկատի ունի ՀՀ-ն։ Ես հատուկ չեմ օգտագործում խաղաղ բառը, որովհետև խաղաղությունը դա բոլորովին այլ հասկացություն է, դա ենթադրում է աշխատանք, ջանք ու մասնակցություն բարդ բանակցություններին, խոսքը բացառապես՝ խախանդ ու դինջ ապրելու մասին է, որտեղ կարևոր խնդիրը լուռ ու խելոք մնալն է՝ թողնելով, որ մյուսները որոշեն քո փոխարեն։ Աղբյուրը` Տաթևիկ Հայրապետյան |

«Թե՛ հայրենիքը, թե՜ պաշտոնը Գասպարյան Օնիկը տանուլ է տվել». Կարեն Հեքիմյան
129Երեկ, 22:30
«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
216Երեկ, 20:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
253Երեկ, 17:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
209Երեկ, 17:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
171Երեկ, 17:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
273Երեկ, 16:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
306Երեկ, 16:09
«Խաղաղության պայմանագիրը հնարավորություններ կբացի Եվրոպայի հետ ավելի սերտ համագործակցության համար». Բայբա Բրաժե
375Երեկ, 15:22
