«Ռուսները փորձել են Հայաստանին ծախել զորանոցը, սակայն թանկ գին են ասել». Ոսկան Սարգսյան

230
Երկուշաբթի, 08 հուլիսի, 2024 թ., 15:24
Լրագրող Ոսկան Սարգսյանի գրառումը. «Ոսկեպար գյուղից տեղեկացա, որ մոտ 10 օր առաջ ռուսական զինուժը ՀՀ ԱԱԾ-ին ի պահ է հանձնել Ոսկեպարի սահմանագոտում կառուցված զորանոցը։ Այդտեղ գտնվող 20-30 հոգանոց ՌԴ զորախումբը հեռացել է։ Ռուսական կողմը փորձել է Հայաստանին վաճառել հավաքովի մոդուլներից կառուցված զորանոցը, սակայն թանկ գին են ասել, գործարքը չի կայացել։ Ռուսական զինուժը հետո կքանդի այդ զորանոցը։ Հայտնի չէ, թե ի՞նչ կլինի հայ-ռուսական երկթև խաչքարի հետ, որը հառնում է զորանոցի կողքին։ Ռուսական զինուժը Ոսկեպարի սահմանագոտում էր գտնվում 2021 թվականի օգոստոսի 2-ից, սկզբում ռուսաստանցի զինծառայողները բնակվում էին Ոսկեպարի դատարկ տներից մեկում, հետո ՀՀ կառավարության առաջարկով Նոյեմբերյան համայնքի կողմից նվիրաբերված 2 հեկտար տարածքում զորանոց կառուցեցին»:
Աղբյուրը` Ոսկան Սարգսյան

«Սա գեոպոլիտիկ հիպնոսի հերթական սեանսի փորձ է»․ Սուրեն Սահակյան
4804:06
«Ինչու է Ռուբիոն բերել փաստթաթուղթ և դրա դուբլյաժն է անում»․ Արթուր Դանիելյան
7403:06
«Նիկոլի վերջը տվեք ու գնացեք․ չաո, միստեր սեկոնդ Պռեզիդենտ». Արմեն Աշոտյան
8902:12
«Ո՞րն է քո համար ավելի լավ՝ ապրել որպես հրե՞շ, թե՞ մարդ մեռնել»․ Ալեն Սիմոնյան
7001:12
«Անվտանգության ոլորտում չի կարելի էքսպերիմենտալ շինարարություն անել»․ Արա Պողոսյան
5901:06
Թրամփը հետաձգել է Իրանի հետ համաձայնագրի վերաբերյալ որոշումը
10801:04
«Պետրոսի թիկունքում աշխատել էր իշխանությունների կողմից հավաքագրված փաստահավաք թիմ»․ Լևոն Ջավախյան
7200:36
«Այն, ինչ որ այսօր անում է Նիկոլ Փաշինյանը, Սաակաշվիլու կրկնօրինակն է»․ Ռոբերտ Քոչարյան (տեսանյութ)
7700:24