Տիգրան Ավինյանի շուրջ օղակը կսեղմվի. «Հրապարակ»
![]() 174 Չորեքշաբթի, 10 հուլիսի, 2024 թ., 09:18
«Հրապարակ»-ը գրում է. «Տիգրան Ավինյանի շուրջ օղակն առաջիկայում կսեղմվի։ Իշխանական կուլիսներում կարծում են, որ պաշտոնավարման 1 տարին լրանալուն պես Փաշինյանն ավագանու միջոցով կազմակերպելու է նրան անվստահություն հայտնելու գործընթաց և քաղաքապետ է կարգելու առաջին փոխքաղաքապետ Արմեն Փամբուխչյանին, ով, ի տարբերություն Ավինյանի, կառավարվում է իր կողմից։ Թե ինչով է Ավինյանն արժանացել այդ անբարեհաճությանը, ՔՊ-ում չգիտեն, ասում են՝ չի վստահում, հատկապես քաղաքապետ դառնալուց հետո Ավինյանն ավելի ինքնուրույն է դարձել։ Իսկ Փաշինյանն ինքնուրույններին չի սիրում: Սրանով է պայմանավորված, որ բացահայտվող «հանցագործությունները» նրա շրջապատի հետ են կապվում: Վերջինն Արաբկիրի թաղապետն էր, ում տնային կալանք տվեցին: Առաջիկայում կարող են նոր սկանդալային բացահայտումներ լինել, որոնք հող կնախապատրաստեն անվստահության համար։ Օրենքը քաղաքապետին ընտրվելուց հետո 1 տարվա իմունիտետ է տալիս, այսինքն՝ մինչև հոկտեմբերի 10-ը նա անձեռնմխելի է: Հիշեցնենք, որ ՔՊ-ն ավագանիում չունի մեծամասնություն, Ավինյանն Արամ Սարգսյանի և Վարդան Ղուկասյանի շնորհիվ է քաղաքապետ դարձել»: Մանրամասները՝ թերթի համարում: |

«Թե՛ հայրենիքը, թե՜ պաշտոնը Գասպարյան Օնիկը տանուլ է տվել». Կարեն Հեքիմյան
129Երեկ, 22:30
«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
216Երեկ, 20:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
253Երեկ, 17:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
209Երեկ, 17:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
171Երեկ, 17:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
273Երեկ, 16:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
306Երեկ, 16:09
«Խաղաղության պայմանագիրը հնարավորություններ կբացի Եվրոպայի հետ ավելի սերտ համագործակցության համար». Բայբա Բրաժե
375Երեկ, 15:22
