«Փոխանակ դպրոցների շենքերը նորոգեն, վարչատնտեսական մասի համակարգողներ են նշանակում»․ Սարգսյան

Լրագրող Ոսկան Սարգսյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Փոխանակ դպրոցների շենքերը նորոգեն, վարչատնտեսական մասի համակարգողներ են նշանակում։
Տավուշի մարզի հանրակրթական 76 դպրոցների շենքերից 32-ը կարիք ունի հիմնանորոգման կամ մասնակի նորոգման։ Սակայն տարիներ շարունակ գումարներ չեն հատկացվում դպրոցների վատ վիճակում գտնվող շենքերը նորոգելու համար։ Դրա փոխարեն մեծ գումարներ են հատկացվում դպրոցներում վարչատնտեսական մասի համակարգողներին աշխատավարձ վճարելու համար։ Փոքր դպրոցների ինչի՞ն են պետք վարչատնտեսական մասի համակարգողները, եթե պետական բյուջեից գումարներ հատկացվեին, դպրոցի տնօրենը կարող էր կազմակերպել իր ղեկավարած դպրոցում փոքր հատվածների նորոգումը կամ տնտեսական հարցերի լուծումը։ Տավուշի մարզպետ Հայկ Ղալումյանին հարց եմ ուղղել՝ մինչև այժմ մարզի հանրակրթական դպրոցներից քանիսո՞ւմ եք նշանակել վարչատնտեսական մասի համակլարգող։ Ե՞րբ է ավարտվելու մարզի բոլոր հանրակրթական դպրոցներում վարչատնտեսական մասի համակարգողների նշանակումը։ Մարզպետարանից պատասխանել են․ «Տավուշի մարզային ենթակայությամբ գործող հանրակրթական 76 ուսումնական հաստատություններից տասներկուսն ունի վարչատնտեսական մասի համակարգող: Դպրոցներում վարչատնտեսական համակարգողների նշանակման գործընթացը կավարտվի 2028թ.-ին»»:

Հրազդանի թիվ 10 ավագ դպրոցի ՔՊ-ական տնօրենը պատից հանել է հերոսների փառքի անկյունն ու Մեծ Հայքի քարտեզը
23924.09.2026, 20:42
«Սանիտարահիգիենիկ պայմանների վերաբերյալ ՅՈՒՆԻՍԵՖ-ի ուսումնասիրության արդյունքները խոսուն են»․ Քրիստինա Վարդանյան
33823.09.2026, 16:12
«ՀՀ-ում դպրոցը եղել է իշխանության ներկայացուցիչների պարապ մնացած հարսների ու դուստրերի աշխատանքի տեղավորման վայր»․ Նիկոլ Փաշինյան
70319.09.2026, 21:54
«Հանրակրթական 14 դպրոցի շենք նորոգման կարիք ունի»․ Ոսկան Սարգսյան
75518.09.2026, 16:30
«Ափսոս նոր սերունդը, որ ձեր նմանների կերպարն է ամեն օր տեսնում». Աննա Կոստանյան
75718.09.2026, 14:36
«Ծրագրերն անիմաստ ծանրաբեռնում են, իսկ դասագրքերն առարկաների հետ համահունչ չեն»․ Նարինե Կիրակոսյան
81617.09.2026, 02:06
«Ուսուցիչը պետության չլուծած խնդիրների քավության նոխազը չէ»․ Լիլիթ Գալստյան
69316.09.2026, 15:48
«Հարգելի՛ աշակերտներ, լավ սովորեք, որ նիկոլական չդառնաք». Սևակ Խաչատրյան (տեսանյութ)
65416.09.2026, 13:42