«Հայաստանում լրացուցիչ հնարավորությունները ստեղծվում են «թվային» զանազան խաղացողների համար». Բադալյան

Քաղաքական մեկնաբան Հակոբ Բադալյանի թելեգրամյան գրառումը. «Բավականին խորհրդանշականորեն, պետության մասին Նիկոլ Փաշինյանի նոր «մտորումները» զուգորդվել են Երևանի մետրոյում կիրառվող «նորարարություններին», որոնք հազարավոր քաղաքացիների համար անհարմարություններ են ստեղծել մետրոյից օգտվելու տարրական հարցում:
Մի կողմ թողնենք կարևոր հարցերից մեկը, թե ի՞նչ սկզբունքով, ի՞նչ մրցույթով է որոշվել, որ մետրոյից օգտվելու այսպես ասած թվային տեխնոլոգիայի ապահովումը պետք է իրականացնի Տելսել ընկերությունը: Ես ամենևին չեմ հայտնում որևէ կոռուպցիոն ռիսկի հետ կապված կասկած, առայժմ պարզապես հայտնում եմ հետաքրքրությունս՝ ի՞նչ սկզբունքով, ի՞նչ մեթոդով է դա որոշվել:
Ընդ որում, երբ ասում եմ՝ մի կողմ թողնենք, դա բոլորովին ոչ այն պատճառով, որ դա անկարեւոր կամ երկրորդական հարց է:
Բայց, գլխավորը այն ծառայությունն է, որ մատուցվում է քաղաքացուն: Տվյալ դեպքում մատուցողը կենտրոնական իշխանությունը չէ, այլ համայնքայինը, որը սակայն ներկայացնում է նույն քաղաքական ուժը, որ ղեկավարում է կառավարությունը: Մետրոյում «նորարարության» ներդրման որակը եւ ոճը լավագույնս ի ցույց են դնում մի կողմից այն ցինիզմը, մյուս կողմից կառավարման անորակությունը, որ կա Հայաստանում:
Հակառակ պարագայում, թվային տեխնոլոգիա ներդրողները կմտածեին անել դա այնպես, որ լիներ գոյություն ունեցող ժետոնային տեխնոլոգիայի հետ այսպես ասած հավասարակշռված կիրառում, որի շնորհիվ նոր տեխնոլոգիան հնարավորություն կլիներ դրանից օգտվելու պատրաստ, ցանկություն ունեցող քաղաքացիների համար, իսկ հինն օգտագործողների համար էլ չէր առաջանա տրանսպորտից հանգիստ օգտվելու անհարմարություն:
Պետություններում լինում է այդպես, այսինքն որոշումները կայացվում են քաղաքացիներին լրացուցիչ հնարավորություն, այլ ոչ թե նոր անհարմարություն պատճառելու տրամաբանությամբ: Բայց Հայաստանում լրացուցիչ հնարավորություններ գործնականում ստեղծվում են «թվային» զանազան խաղացողների համար, իսկ քաղաքացիների համար՝ անհարմարություններ»:

«Իշխանության թողտվությամբ Դիլիջանի ու Իջևանի անտառներն անխնա հատում են»․ Ոսկան Սարգսյան
25711.09.2026, 15:12
«Մենք պատկերացնում ենք մեր անելիքը՝ բոլոր սցենարներում». Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)
27311.09.2026, 12:30
«2021-23թթ. ադրբեջանական ներխուժումները ՀՀ տարբեր ուղղություններով պատահական չեն ընտրվել»․ Տիգրան Աբրահամյան
28211.09.2026, 10:36
Ռուսաստանից Ադրբեջանի տարածքով Հայաստան է ուղարկվել գարի և ցորեն
68310.09.2026, 11:54
ԱՄՆ-ն արգելել է Կանադայից կաթնամթերքի, ալկոհոլային խմիչքների ներմուծումը
125009.09.2026, 11:31
«Ձեր թոփ մեկ խնդիրը Հայաստանի վիլայեթացումն է և ոչ թե գազի սպառումը»․ Արեգ Սավգուլյան
39209.09.2026, 10:18
«Սահմանամերձ դաշտերը քարից էինք մաքրում՝ բնականաբար ձեռքով»․ Վահան Թումասյան
47708.09.2026, 17:30
«Հայաստանը չի կործանվի, եթե գազի գինը թանկանա»․ Թագուհի Ղազարյան (տեսանյութ)
42108.09.2026, 17:06