«Բնական աղետից մեկուկես ամիս անց դեռ քննարկվում է տուժածներին աջակցելու հարցը»․ Սարգսյան

Լրագրող Ոսկան Սարգսյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Տավուշի մարզպետ Հայկ Ղալումյանին հարցրել եմ, թե որքան է մայիսի 26-ի ջրհեղեղից Տավուշի մարզի կրած վնասի չափը։ Մարզպետն անորոշ պատսախան է տվել․ «ՀՀ Տավուշի մարզի համայնքների արտակարգ իրավիճակների հետևանքով ֆիզիկական և իրավաբանական անձանց պատճառված վնասները գնահատող հանձնաժողովների կողմից կազմվել են արձանագրություններ, որոնք ներկայացվել են հանրապետական հանձնաժողովի քննարկմանը»։ Մարզպետին հարցրել եմ, թե աղետից տուժածներին ի՞նչ կարգով է պետական աջակցություն ցուցաբերվելու։ Նա պատասխանել է․ ««Հայաստանի Հանրապետության Լոռու և Տավուշի մարզերում 2024 թվականի մայիսի 25-26-ին տեղացած հորդառատ անձրևներով պայմանավորված հեղեղումների պատճառով տուժած ընտանիքներին սոցիալական աջակցության միջոցառումը և տրամադրման կարգը հաստատելու մասին» 2024թ․ հուլիսի 4-ի թիվ 1033-Լ և «Հայաստանի Հանրապետության Լոռու և Տավուշի մարզերում 2024 թվականի մայիսի 25-26-ը տեղացած հորդառատ անձրևներով պայմանավորված հեղեղումների պատճառով առաջացած արտակարգ իրավիճակի հետևանքով աղետի գոտում ֆիզիկական անձանց պատճառված վնասի փոխհատուցման կարգը հաստատելու մասին» 2024թ․ հուլիսի 4-ի թիվ 1043-Ն ՀՀ կառավարության որոշումներով հաստատվել է անհատական բնակելի տների սոցիալական աջակցության և փոխհատուցման կարգը, իսկ գյուղացիական տնտեսությունների և տնտեսվարողների աջակցության հարցը գտնվում է քննարկման փուլում»։ Բնական աղետից ավելի քան մեկուկես ամիս անց դեռ քննարկում են տուժած գյուղացիական տնտեսություններին ու տնտեսվարողներին օգնելու հարցը»։

Ռուսաստանից Ադրբեջանի տարածքով Հայաստան է ուղարկվել գարի և ցորեն
18411:54
ԱՄՆ-ն արգելել է Կանադայից կաթնամթերքի, ալկոհոլային խմիչքների ներմուծումը
621Երեկ, 11:31
«Ձեր թոփ մեկ խնդիրը Հայաստանի վիլայեթացումն է և ոչ թե գազի սպառումը»․ Արեգ Սավգուլյան
242Երեկ, 10:18
«Սահմանամերձ դաշտերը քարից էինք մաքրում՝ բնականաբար ձեռքով»․ Վահան Թումասյան
32808.09.2026, 17:30
«Հայաստանը չի կործանվի, եթե գազի գինը թանկանա»․ Թագուհի Ղազարյան (տեսանյութ)
30408.09.2026, 17:06
«Ստեղ մարդիկ կան, որոնց ավտոմեքենաների գինն ավելի թանկ է, քան դեպի Ինդոնեզիա մեր արտահանման ծավալը»․ Էդգար Ղազարյան (տեսանյութ)
25808.09.2026, 14:00
«Նավթի գները կտրուկ կնվազեն, երբ մենք հաղթենք Իրանի դեմ պատերազմում»․ Թրամփ
98108.09.2026, 09:07
Ցեմենտի շուկայում դեֆիցիտի խնդիր է առաջացել․ «Ժողովուրդ»
22408.09.2026, 08:42