Վագոնի կուպեից մինչև սեփական անունով փողոց. ինչպես փողոցն անվանվեց Սարյանի անունով

Սարյան փողոցն այսօր վստահերոն կարելի է համարել երևանցիների ամենասիրելի փողոցներից մեկը, որտեղ կարելի է հաճելի զբոսնել և ժամանակ անցկացնել։ Փողոցն այժմ հայտնի է գինու համտեսի իր բազմաթիվ փոքրիկ սրճարաններով և հիշեցնում է եվրոպական նմանատիպ բոհեմական փողոցներ՝ հատկապես փարիզյան Մոնմարտրը։

Ընդարձակ, լուսավոր արվեստանոցով և մեծ պարտեզով տունը կառուցվեց 1932 թվականին։ Երբ Սարյանի ընտանիքը տեղափոխվեց նոր տուն, քաղաքային իշխանությունները որոշեցին, որ հայտնի նկարչի արվեստանոցը կարող է դառնալ Երևանի նոր թաղամասի կենտրոնը, որը կարող է բնակեցվել արվեստի մարդկանցով՝ նկարիչներով, ճարտարապետներով, քանդակագործներով և այլն։ Մի քանի տարիների ընթացքում Սարյանի տան կողքին հողամասեր ստացան մի շարք այլ նշանավոր անձինք և փողոցն աստիճանաբար սկսեց ակտիվ բնակեցվել։ Մինչ այդ փողոցն ավելի նման էր գյուղական միջավայրի, որտեղ ճանապարհը գրունտային էր, և բնակիչները պահում էին ընտանիք կենդանիներ։
1967 թվականին Սարյանի տանը ավելացվեց թանգարան և այցելություններն այս փողոց ավելի ակտիվ դարձան, այդ թվում օտարերկրյա հյուրերի կողմից։ Խորհրդային տարիներին փողոցն արդեն մասնակի ստացել էր բոհեմական բնույթ, այնտեղ ապրող արվեստագետների և կազմակերպվող հանդիպում-քննարկումների շնորհիվ, սակայն մեր օրերում փողոցն առավել մոտ է մոնմարտյան ազատության այն գաղափարին, որը դրվել էր փողոցի կառուցման հիմքում, սակայն այժմ արդեն՝ առանց Մարտիրոս Սարյանի և մյուս մեծատաղանդ արվեստագետների, որոնք հանդիսանում էին այս փողոցի հիմնական խորհրդանիշները։

Վարդգես Սուրենյանցի «Լքյալը» 130 տարի անց առաջին անգամ Հայաստանում է. ինչպես է կտավը հայտնվել Ղազախստանում (լուսանկար)
94Երեկ, 21:36
Արցախի մշակույթի նախկին նախարարները դիմել են Ժաննա Անդրեասյանին
23016.09.2026, 14:48
Հայտնի են «Էմմի» մրցանակաբաշխության դափնեկիրները (տեսանյութ)
91115.09.2026, 13:55
«Մատուռն ուսումնասիրված և ընդգրկված չէ գյուղի պատմության և մշակույթի հուշարձանների ցանկում»․ Վարդան Ոսկանյան
53113.09.2026, 16:48
«Երեք հազար տարվա հայկական գավաթների դիզայնին ուշադրություն դարձրեք»․ Սուքիաս Թորոսյան
51813.09.2026, 15:48
Եղեգիսի 1340 թվականի բացառիկ խաչքարը՝ մաշված, բայց կանգուն (լուսանկար)
54012.09.2026, 23:54
«Հավատի խաչվող գույները». Ռոբերտ Էլիբեկյանի արվեստը՝ Մատենադարանի միջնադարյան ձեռագրերի կողքին (լուսանկար)
48912.09.2026, 21:42
Քննարկվել է մարզերի 13 պատմամշակութային օբյեկտներին պատմության և մշակույթի անշարժ հուշարձանի կարգավիճակ տալու հարցը
61810.09.2026, 16:12