Մարքսիստ-լենինիստը դարձել է Նեպալի ղեկավար

Նեպալի կոմունիստական կուսակցության (Միասնական մարքսիստ-լենինյան) առաջնորդ Խադգա Պրասադ Շարմա Օլին նշանակվել է երկրի նոր վարչապետ։ Համապատասխան որոշում է կայացրել Նեպալի նախագահ Ռամ Չանդրա Պաուդելը։ 72-ամյա Շարմա Օլին նախկինում երկու անգամ աշխատել է Նեպալի կառավարության ղեկավարի պաշտոնում (2015-2016, 2018-2021): Այս անգամ նա փոխարինել է վարչապետ Պուշպա Քամալ Դահալին:
Ավելի վաղ, որպես վարչապետ, Շարմա Օլին պաշտպանում էր ազգայնական հռետորաբանությունը և կոշտ դիրքորոշում էր ընդունում Հնդկաստանի դեմ սահմանային վեճերի և առևտրի հարցում: Նա նաև ձգտել է ավելի սերտ հարաբերություններ հաստատել Չինաստանի հետ և ներգրավվել Պեկինի հետ «Գոտի և ճանապարհ» նախաձեռնության շրջանակներում իրականացվող նախագծերում: Այս անգամ Շարմա Օլիի կուսակցությունը հայտարարել է, որ Նեպալը կարող է տնտեսական բարգավաճման հասնել միայն Հնդկաստանի հետ սերտ բարեկամական հարաբերություններ պահպանելով, և որ կուսակցությունը թույլ չի տա երկրում որևէ հակահնդկական գործունեություն։

Մհեր Գրիգորյանը մասնակցել է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի նիստին
185Երեկ, 14:48
«Երևանի քաղաքապետարանը սահմանափակումների վերաբերյալ որևէ որոշում չի կայացրել». Ջուլիետա Ազարյան
191Երեկ, 11:54
Ոստիկաններն առգրավել են ատրճանակներ, փամփուշներ ու նռնակ, երեք անձ ձերբակալված է (տեսանյութ)
206Երեկ, 09:36
«Ղարաբաղից տեղահանված անձանց Հայաստանում տրամադրված ժամանակավոր պաշտպանության կարգավիճակի գործողության ժամկետը երկարաձգել է». ՄՔԾ
27424.11.2026, 21:06
ՌԴ ԱԳՆ-ն կանչել է Ռուսաստանում Լատվիայի գործերի ժամանակավոր հավատարմատարին
42724.11.2026, 19:25
Կասեցվել է «Աշտարակ կաթ»-ի արտադրատեսակների արտադրությունը
26024.11.2026, 11:54
Դասվարը հոգեկան ուժեղ տառապանք է պատճառել աշակերտին
25424.11.2026, 10:42
Մհեր Գրիգորյանը մեկնել է Մոսկվա
23324.11.2026, 10:30