«Որոշեցինք ստեղծել TUN foundation-ը` օգնելու համար անօթևան մնացած արցախահայությանը». Հարութ Մնացականյան

Արցախից բռնագաղթված Հարութ Մնացականյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Սիրելի ընկերներ, երկար մտորումներից, հանդիպումներից ու քննարկումներից հետո ես և Միշա Վեկլենկոն որոշեցինք ստեղծել TUN foundation-ը, որի նպատակն է օգնության ձեռք մեկնել անօթևան մնացած արցախահայությանը։ Ինքս ձեզ նման մի անտուն երիտասարդ եմ, ով կորցրել է ամեն ինչ, սակայն չի կորցրել հավատքը առ ապագա...
Այո, գիտեմ որ դժվար է, գիտեմ, որ ավելի քան երբևէ մենք կոտրված ենք, բայց նման պահերին է, որ իրար օգնելը լավագույն լուծումն։
Մեր հիմնադրամի նպատակն է՝ գտնել համապատասխան հողատարածք, իրականացնել ենթակառուցվածքների և անհրաժեշտ կոմունիկացիաների միացումները, այնուհետև տնամերձ հողատարածքը անվերադարձ նվիրաբերել համապատասխան ընտանիքի, որը պատրաստ է մեր և պետության աջակցությանը գումարել սեփական ջանքն ու եռանդը և կառուցել իր նոր տունը։
Ծրագրի, աշխատող թիմի, մեզ ֆինանսապես և կազմակերպչական ռեսուրսով օգնելու և այլնի մասին կարող եք ավելի մանրամասն տեղեկանալ մեր կայքում։
Շնորհակալ եմ բոլորիդ, որ այդքան տոկուն եք, շնորհակալ եմ, որ ուզում եք մնալ մեր հայրենիքում, դեպի Արցախ վերադարձը մեր եղածին կառչհլով է լինելու միայն»:

«Ռուսական զորքերն Ուկրաինայում ռեկորդային կորուստներ են ունեցել»․ բրիտանական հետախուզություն
2918:01
«Անհրաժեշտություն է իրականություն դարձնել Սադարակի միջանցքի նախագիծը»․ Նաիրի Հոխիկյան
4317:24
«Հայեր կան, որ միլիարդներով փող ունեն, բայց մեկ ա՝ մուրացկան են»․ Արթուր Դանիելյան
5316:54
«Նոր Նորքի առաջին զանգվածում ծորակից պղտոր ջուր է հոսում»․ Մարինկա Մկրտչյան
6815:18
«Բերման է ենթարկվել, այնուհետև ազատ արձակվել իշխանական բլոգերը»․ Սյուզի Բադոյան
9215:00
Բարսելոնայում ակտիվիստները վրաններ են տեղադրել (տեսանյութ)
11714:36
«ՀայաՔվե»-ն դիմել է Եկեղեցիների Համաշխարհային Խորհրդին
7613:30
«Սրա բառամթերքը լսեք ու պահվածքին նայեք»․ Գագիկ Համբարյան (տեսանյութ)
9612:00