«Ոչ ոք հաշվետու չէ մսխված միլիոնների համար»․ Չախոյան

Բլոգեր Արթուր Չախոյանը ֆեյսբուքյան իր էջում տեսանյութ է տարածել՝ կից գրառմամբ․ «Գտեք գոնե մեկ տարբերություն «նախկինների» ու «ներկաների» միջև...
Թե ժողովրդի վճարած հարկերը միլիոններով ինչպես են գողացվել ու մսխվել Մաշտոցի պողոտայի գետնանցումի իբր թե վերանորոգման համար, բազմիցս եմ խոսել ու շարունակելու եմ հետևողական լինել՝ հատկապես որ իմ տասահոլովակի հիման վրա այս հարուցված քրեական գործով վկա եմ։
Փաստացի ասելիքս մեկն է՝ երբ բարձրաստիճան պաշտոնյաները իրենց ապաշնորհ կառավարումն ու հանցավոր անգործությունը արդարացնում են նախկինների թողնած «թալանված ժառանգությամբ», ապա ինչո՞վ են տարբերվում նրանցից, եթե քաղաքապետարանի մասշտաբով ապօրինություններ են գործում։ Առանց պայմանագրի ներքին պայմանավորվածությամբ (տղայական) «գործեր են անում», հարցումներին լղոզված ու աբսուրդային պատասխաններ տալիս՝ հիմնականում ժամկետնանց, նույն տարածքում մի քանի անգամ իրականացնում են նույն վերանորոգման շինաշխատանքները, քանի որ ամեն ինչ քանդվում ու ավիրվում է անորակության պատճառով, ոչ ոք հաշվետու չէ ժողովրդի առաջ մսխված ու վատնված միլիոնների համար ու դեռ ոչ ոք չի պատժվել...
Չգիտեմ դուք ոնց, բայց ես գտա մեկ տարբերություն՝ նախկինների կառուցածը քաղաքին ծառայում էր տասնամյակներով ու թեկուզ հին վիճակում, բայց էլի կծառայեր, եթե ներկաները փող լվանալու համար հին որակյալը չավիրեին նոր անորակով։

«Հող մշակող չկա, որովհետև գյուղում ապրելն ու աշխատելը դարձել է անհնարին»․ Հրայր Կամենդատյան
11016:00
«Հայաստան-Ռուսաստան հարաբերությունները մտել են վտանգավոր փուլ»․ Դավիթ Անանյան
43513.08.2026, 09:00
Իրանը հայտարարել է BRICS-ի նոր զարգացման բանկին միանալու ծրագրերի մասին
129613.08.2026, 00:56
«Մինչև 4000 ընկերություններ փակվեցին՝ զուտ նրա համար, որ մարդը վճարում էր ամսական 200 հազար դրամ, դարձավ 400 հազար դրամ»․ Հայկ Ֆարմանյան (տեսանյութ)
49312.08.2026, 13:42
«Վերջերս գրեթե ամեն օր անջատում են Արաբկիր վարչական շրջանի լույսերը»․ Դավիթ Պետրոսյան
46212.08.2026, 13:36
«ՏԻՄ-երը կարող են առանձին սոցիալական խմբերի տրամադրել գույքահարկի արտոնություններ»․ Հրայր Կամենդատյան
34112.08.2026, 03:06
Ռուսաստանի բյուջեի դեֆիցիտը հունվար-հուլիս ամիսներին գերազանցել է 6 տրիլիոն ռուբլին
85911.08.2026, 21:05
Կանադան պատժամիջոցներ է կիրառել Streit Group-ի նկատմամբ, որի արտադրանքն օգտագործվում է Ռուսաստանի կողմից
133811.08.2026, 21:04