«Կիպրական ավիաուղիները» հեռացել են հայկական ավիաշուկայից․ «Հրապարակ»

«Հրապարակ»-ը գրում է․ ««Կիպրական ավիաուղիները», որոնք վերջին տարիներին հատկապես ամռան ամիսներին ամենաթրենդային թռիչքներն են իրականացրել, մասնավորապես՝ Երևան-Կիպրոս, մոտ 2 ամիս է՝ հեռացել են հայկական ավիաշուկայից։ Որոշ տեղեկություններով՝ վարձավճարները թանկացրել են, ընկերությունն էլ հրաժարվել է թռիչքներ իրականացնել։ Սրա պատճառով մեծ վնասներ են կրել նաև տուրիստական որոշ ընկերություններ, որոնք զբաղվել են այդ ուղղությամբ քաղաքացիների հանգստի պլանավորմամբ, ավիատոմսերի ամրագրմամբ, շատերը ստիպված են եղել փաթեթները չեղարկել եւ սեփական գրպանից գումարները վերադարձնել քաղաքացիներին կամ էլ թռիչքը տեղափոխել են Wizz Air-ով։ Նշենք, որ «Կիպրական ավիաուղիների» ներկայացուցիչը Հայաստանում «Լաքշերի վոյաժն» է:
Ընկերության հեռախոսահամարները, սակայն, երեկ անհասանելի էին, իսկ «Զվարթնոցից» մեզ ուղղորդեցին Քաղավիացիայի կոմիտեի կողմը։ «Ավիաընկերությունների հետ կապված թռիչքների հաստատում եւ այլն, ամբողջական գործընթացն իրականացնում է կոմիտեն»,- ասաց մամուլի պատասխանատուն: Այսինքն՝ «Կիպրական ավիաուղիները» մի քանի ամիս է՝ թռիչքներ չե՞ն իրականացնում։ «Ճիշտն ասած, բոլոր ավիաընկերությունների մոտ ամառ-ձմեռ սեզոնային է․․․ ավելի ճշգրիտ տեղեկություններ հենց ավիաընկերությունից կարող եք ստանալ, իսկ ներկա պահին ունի՞ թույլտվություն՝ չվերթներ իրականացնելու, թե ոչ՝ Քաղավիացիայի կոմիտեից»։

«Հող մշակող չկա, որովհետև գյուղում ապրելն ու աշխատելը դարձել է անհնարին»․ Հրայր Կամենդատյան
11016:00
«Հայաստան-Ռուսաստան հարաբերությունները մտել են վտանգավոր փուլ»․ Դավիթ Անանյան
43513.08.2026, 09:00
Իրանը հայտարարել է BRICS-ի նոր զարգացման բանկին միանալու ծրագրերի մասին
129613.08.2026, 00:56
«Մինչև 4000 ընկերություններ փակվեցին՝ զուտ նրա համար, որ մարդը վճարում էր ամսական 200 հազար դրամ, դարձավ 400 հազար դրամ»․ Հայկ Ֆարմանյան (տեսանյութ)
49312.08.2026, 13:42
«Վերջերս գրեթե ամեն օր անջատում են Արաբկիր վարչական շրջանի լույսերը»․ Դավիթ Պետրոսյան
46212.08.2026, 13:36
«ՏԻՄ-երը կարող են առանձին սոցիալական խմբերի տրամադրել գույքահարկի արտոնություններ»․ Հրայր Կամենդատյան
34112.08.2026, 03:06
Ռուսաստանի բյուջեի դեֆիցիտը հունվար-հուլիս ամիսներին գերազանցել է 6 տրիլիոն ռուբլին
85911.08.2026, 21:05
Կանադան պատժամիջոցներ է կիրառել Streit Group-ի նկատմամբ, որի արտադրանքն օգտագործվում է Ռուսաստանի կողմից
133811.08.2026, 21:04