«Ինչո՞ւ է թանկացել հեղուկ գազը»․ լրագրողը՝ ՄՊՀ նախագահին

Ինչո՞ւ է թանկացել հեղուկ գազը։ Հարցը լրագրողներն այսօր ուղղեցին Մրցակցության պաշտպանության հանձնաժողովի նախագահ Գեղամ Գևորգյանին․ «Հեղուկ գազի շուկայում բորսայի գները բարձրացել են, հետևաբար ՀՀ ներկրվող ապրանքների և ներքին շուկայի գները ևս բարձրացել են»,-պատասխանեց Գևորգյանը՝ նշելով, որ, վերջին թարմացված տեղեկատվությամբ, հեղուկ գազ ներմուծող ընկերությունների քանակը 98 է դարձել։ «Տնտեսվարող սուբյեկտների քանակը կարծում եմ շատ է և շուկան՝ ցածր կենտրոնացված, ուղղակի բորսայի գներն են բարձրացել։ Ամեն մեկը տարբեր գներով է առնում՝ 104-110 դրամի սահմաններում՝ կախված ծավալից։ Երբ այդ գնին գումարում ենք ծախսերը՝ տեսնում ենք, որ այսօրվա գները նույնն են։ Բենզինի շուկայի մասով մենք ունենք գործընթաց, որը շուտով կավարտենք, կարծում ենք՝ այնտեղ առերևույթ չարաշահում եղել է։ Մի փորձեք բենզինի շուկայի գները համեմատել այլ երկների հետ, վերցրեք նայեք բորսայի գները։ Ձեր ուզածը ի՞նչ է, որ մենք կանչենք տնտեսվարողին, ասենք՝ 120 դրամով առնում ես, արի 50 դրամով ներքին շուկայում գազ վաճառի՞»,-ասաց Գևորգյանը։

Ռուսաստանը շարունակում է արգելել Հայաստանից ձկան և կաթնամթերքի ներմուծումը
194Երեկ, 22:19
«Իշխանությունը պետբյուջեից լավություններ է անում»․ Ոսկան Սարգսյան
150Երեկ, 15:54
««Զանգեզուրի միջանցքն» էլ ավելի կամրապնդի Ադրբեջանի դերը՝ որպես տարածաշրջանային հանգույց»․ Ալիև
155Երեկ, 15:24
«Ադրբեջանից Հայաստան գազի մատակարարումների համար անհրաժեշտ կլինի գազատար կառուցել և երկարաժամկետ պայմանագրեր կնքել»․ Շևցով
268Երեկ, 15:18
«Կույբիշևի» նավթավերամշակման գործարանը ԱԹՍ-ի հարվածից հետո դադարեցրել է նավթավերամշակման աշխատանքները
36024.09.2026, 22:42
ՌԴ-ն սպառնում է նոյեմբերի 1-ից դադարեցնել Հայաստանին գազի մատակարարումը, եթե Երևանը չկատարի իր քաղաքական պահանջները
41324.09.2026, 21:24
Հայաստանը, Ադրբեջանը և Վրաստանը քննարկել են էներգահամակարգերի ինտեգրման հարցը
20424.09.2026, 18:54
«Հայկական ի՞նչ ապրանք է արտահանվել Ադրբեջան»․ հարց՝ Գևորգ Պապոյանին (տեսանյութ)
22424.09.2026, 13:54