«Մեր երկրում ամենախոշոր ՀԷԿ-ն է վառվում՝ գործ չեն հարուցում»․ Նարինե Կիրակոսյան

Լրագրող Նարինե Կիրակոսյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Մեր երկրում ամենախոշոր ՀԷԿ-ն է վառվում, ոչ դատախազությունը, ոչ էլ քնչականը գործ չեն հարուցում։
Ավելին, ՔԿ-ի մամուլի խոսնակ Գոռ աբրահամյանը իր մտավոր «ունակություններով» է փայլատակում է ու իր հերթին հարցադրումներ ուղղում լրագրողին, թե «բայց բողոքող եղե՞լ է, կամ մարդ մեռե՞լ է, որ գործ հարուցենք»։
Չէ, ես իհարկե վաղուց գիտեմ ո՞վ, ո՞վ է ու նման շնչավորներից պահանջելու, որ բուն իրենց գործին ծառայեն, կամ էլ որևիցե հարց տալու ցանկություն էլ չունեմ, բայց մեկ է, չեմ դադարում զարմանալ ․․․
Եվ չեմ զարմանում, երբ իմանում եմ, որ այս վառված ՀԷԿ-ի վերականգնումը օգոստոսի 10-ին են խոստացել, ու երկու օր դրանից հետո երկրի գեՌագույն եթիմն իր հոգեբանական աջակցի ու քպ-ական թայֆեն վերադառնալու են արտասահմանյան վոյաժներից։
Այսինքն, իրավունք ունենք ենթադրել, որ ՀՀ ղեկավարական կազմը ընտանյոք հանդերձ, քանի էներգետիկ անկայուն իրավիճակ է ստեղծվել, երկրից թռել են, յուռոփներում, բրիթանիաներում ․․․ հովանալու։
Իսկ մայրաքաղաքը թող հովհարային անջատումների տակ փոշոտ, անօդ պայմաններում գոյատևի։ Նյութի հղումը՝ այստեղ»։

«Այո, 4 հոգանոց ընտանիքի մեկ օրվա սննդի վրա մոտ 15 հազար է ծախսվում». Կարեն Վրթանեսյան
29119.11.2026, 20:54
«Գազի գնի 10%-ով թանկացումը բերելու է 0,6% գնաճ»․ Մարտին Գալստյան (տեսանյութ)
27519.11.2026, 16:42
Կալասը հայտարարել է Ռուսաստանի դեմ պատժամիջոցների 22-րդ փաթեթի մասին
158416.11.2026, 22:49
Օդեսայում՝ Mercedes-Benz-ի ավտովաճառքի սրահում հրդեհ է բռնկվել
128515.11.2026, 19:19
Խաղողագործներին փող չեն տալիս․ «Հրապարակ»
74914.11.2026, 09:18
Եվրոպական երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի առևտրի և էներգետիկ ոլորտների դիվերսիֆիկացմանը
167113.11.2026, 11:18
«Անհուսալի վարկառուների խնդիրը լուծելու համար արդյունավետ կլինի երկաստիճան համակարգված մոտեցումը»․ Հրայր Կամենդատյան
75812.11.2026, 16:00
Ուկրաինական հարվածները փլուզել են Ռուսաստանի նավթավերամշակումը. Reuters
202110.11.2026, 19:37