«Ինչո՞ւ են հարվածի տակ դրել և՛ սպառողներին, և՛ տնտեսվարողներին»․ Բաբկեն Պիպոյան

«Իրազեկ և պաշտպանված սպառող» ՀԿ նախագահ Բաբկեն Պիպոյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Ռուսական կողմը գրությամբ դիմել է հայկական կողմին՝ տեղեկացնելով, որ դադարեցնում է մի շարք ընկերությունների բուսական ծագման մթերքների արտահանման հնարավորությունը։
«Ռուսաստանը դադարեցնում է Հայաստանից ներմուծումը» վերնագրերին զուգահեռ սկսվում է ամենագետների «կարծիքահայտնումը»։
Պրոռուսականներն իրենց ոգևորությունն արտահայտում են վստահ, որ սա նրանց պատասխանն է հակառուսական քաղաքականությանը, հակառուսները նույնկերպ փորձում են հիմնավորել նրանց «քխ» լինելը։
Մինչդեռ, քչերին է հետաքրքրում, որ սահմանափակվել է միայն մի քանի ընկերության հնարավորությունը՝ հիմնավորմամբ, որ դեռևս մայիսին դիմել էին պեստիցիդների թույլատրելի քանակի գերազանցման և քայլեր ձեռնարկելու ուղղությամբ և մինչ օրս պատասխան չեն ստացել արդյունքների մասին։ Գրությամբ հորդորել են նաև իրականացնել ուսումնասիրություն և արդյունքների մասին տեղեկացնել։
Ցավալի է, բայց փաստ, մեզ՝ «խիստ հայրենասերներիս», չհետաքրքրեց փաստը, որ պեստիցիդների մնացորդային քանակները գերազանցող մթերքն օգտագործել ենք նաև մենք։ Դե ֆակտե, մարդու կյանքն ու առողջությունն ստորադասվում է քաղաքական երանգավորումներին։
Պետական կառույցը պարտավոր է մեկնաբանել.
1. Արդյո՞ք ռուսական կողմից մայիսին ստացել է տեղեկություն առ այն, որ պեստիցիդների մնացորդային քանակը գերազանցում է նորմը։
2. Եթե ստացել է, ի՞նչ քայլեր է ձեռնարկել։
3. Ինչո՞ւ արդյունքների մասին չի տեղեկացրել ռուսական կողմին, իսկ եթե հայտնաբերել է վտանգներ, որոնք սպառնում են նաև մեզ, ինչու չի տեղեկացրել նաև հայ սպառողներին։
4. Եթե գրություն ստանալուց հետո քայլեր չի ձեռնարկել, ինչո՞ւ է ցուցաբերել հանցավոր անգործություն՝ հարվածի տակ դնելով եւ սպառողներին, եւ տնտեսվարողներին։
Հ. Գ.
Ոչ բոլորի տնտեսվարողների սահմանափակումն առնվազն պետք է հուշեր, որ պրոբլեմն այլ տեղ է պետք փնտրել։
Բարդակ, բարդակ մինչև վերջ»։

«Պաշտոնյաների աշխատավարձերը կրկին կբարձրանան. աղքատության մակարդակը 21,7% է». Գառնիկ Դանիելյան
147Երեկ, 20:48
«Եթե ադրբեջանական բենզինը չլիներ՝ ՀՀ-ում բենզինը մի քանի հարյուր դրամով կթանկանար»․ Գևորգ Պապոյան (տեսանյութ)
155Երեկ, 15:12
«150 դրամ ուղեվարձն ի սկզբանե ընդունածները կարոտ են մնալու այդ նույն 150-ին»․ Մանուկ Սուքիասյան
26616.09.2026, 17:00
«Տարվա սկզբից մինչև հիմա ինչքա՞ն է աճել գյուղատնտեսությունը». Նարեկ Կարապետյանը՝ Նիկոլ Փաշինյանին (տեսանյութ)
27116.09.2026, 16:54
«Առաջիկայում սպասվում է գազի գնի թանկացման ռիսկ»․ Գառնիկ Դանիելյան
22016.09.2026, 15:12
«Միտք եք տալիս ռուսական կողմին, թե գազը թանկացրեք, որ իշխանափոխություն անենք». Տարոն Չախոյանը՝ ընդդիմադիրներին
21316.09.2026, 13:18
«Որոշել են շուստրիությամբ մարդկանց դրդել՝ վարկերի տակ մտնել»․ Արթուր Դանիելյան
18816.09.2026, 10:12
«Գազի գնի հնարավոր թանկացման սցենար քննարկվե՞լ է». հարց՝ Մարտին Գալստյանին (տեսանյութ)
28315.09.2026, 16:06