«Հայաստանը փոքրանում է, բանկային եկամուտները մեծանում են»․ Թևանյան

«Մայր Հայաստան» շարժման առաջնորդ Անդրանիկ Թևանյանի ֆեյսբուքյան գրառումը․ «2018-ի «թավիշը» նաև Հայաստանում բանկային ռեկետը վերացնելու համար էր: Համենայնդեպս այդպես էր հայտարարվել:
Նիկոլ Փաշինյանը կոկորդ էր պատռում: Ասում էր, որ իրենք ՀՀ հպարտ քաղաքացիներին ազատելու են բանկային գերությունից (նաև՝ արագաչափերից ու տեսախցիկներից): Ինչպես մյուս դեպքերում, այնպես էլ այս դեպքում ունեցանք ճիշտ հակառակ պատկերը:
Փաշինյանը նաև հակաօլիգարխիկ հայտարարություններ էր անում ու խոսում նրանց գերշահույթների մասին: Հիմա մենք ունենք «հեղափոխական» օլիգարխներ, իսկ գերշահույթները բազմապատկվել են:
Մեզանում բանկային ռեկետը հասել է աննախադեպ ծավալների: Տուժում են հպարտ քաղաքացիները, որոնց բաժին են հասել առաջին անհրաժեշտության ապրանքների ու ծառայությունների թանկ գները և բանկերին փող մատակարարելու տհաճ պարտականությունները: Շահում են բանկերը, որոնք ամեն ինչից փող են «քերում»: Պատահական չէ, որ այս տարվա 6 ամսվա տվյալներով ՀՀ բանկային ոլորտի զուտ շահույթը կազմել է 172 միլիարդ դրամ կամ ավելի քան 443 միլիոն դոլար: 2023-ին բանկերի շահույթը նույն ժամանակահատվածում եղել 142 միլիարդ դրամ:
Այս տարվա 6 ամսվա բանկային ոլորտի շահույթը եթե համեմատենք հետպատերազմական Հայաստանի, այսինքն՝ 2021 թվականի առաջին կիսամյակում արձանագրվածի հետ, ապա կտեսնենք, որ շահույթն աճել է ավելի քան 4 անգամ (2021-ի առաջին 6 ամսում բանկային ոլորտը 40,6 միլիարդ դրամի շահույթ է ստացել):
Փաստորեն ստացվում է, որ ինչքան ՀՀ-ի համար վատ է եղել, ինչքան փոքրացել են մեր տարածքները, ինչքան Նիկոլ Փաշինյանը հանձնել է Հայաստանի հողերը, դրան զուգահեռ աճել է բանկային ոլորտի շահույթը:
Այստեղ տեղին է հիշել, թե ով է այն գործիքը, որ հա՛մ տարածքներ հանձնելու սևագործ աշխատանքն է կատարում, հա՛մ բանկային ոլորտի ստվերային լոբբինգն իրականացնում: Այդ պաշտոնյանի անունը Մհեր Գրիգորյանն է: Նա ՀՀ փոխվարչապետի պաշտոնն է զբաղեցնում և սուսիկ-փուսիկ իր դահճական գործն է կատարում: Նա Նիկոլի հանձնարարությամբ Տավուշի տարածքները հանձնելու պայմանավորվածության եկավ: Նրա ստվերային դերակատարմամբ է տեղի ունենում նաև բանկային ռեկետը: Հայ ժողովուրդը պետք է ճանաչի իր բացահայտ ու թաքնված «հերոսներին»»։

«Ո՞վ է ՀՀ-ում ներդրում կատարելու, եթե այստեղ իրավական աճպարարություններով հնարավոր է մարդուն ունեզրկել»․ Արա Պողոսյան
6301:06
«Մենք շարունակում ենք գեղցի-շուստրյակի մեր գործելաոճը»․ Գագիկ Համբարյան
8400:36
Բենզինի գների ռեկորդային աճ է գրանցվել Ռուսաստանում
111Երեկ, 23:16
Ոսկու գներն իջել են մեկ ունցիայի համար 4000 դոլարից ցածր
94Երեկ, 20:05
«Աէրոֆլոտ» ընկերությանը MC-21 ինքնաթիռների մատակարարման պայմանագիրը հաստատվել է
102Երեկ, 19:24
«Եղած շուկաներում դիրքեր քանդելը ոչ մի ընդհանուր կապ չունի նոր շուկա գտնելու հետ»․ Հակոբ Բադալյան
78Երեկ, 10:30
500 աշխատատեղի ու 6 միլիարդ հարկի կորստի վրա հրճվող նախարա՞ր. «Ժողովուրդ»
78Երեկ, 09:18
«Տելեկոմների կնքած պայմանագիրն ի՞նչ ռիսկեր է առաջացնում»․ Գևորգ Գրիգորյան
95Երեկ, 01:24