«Մի քանի հարյուր հազար եվրոյի ծրագիրն ի՞նչ եղավ»․ Քրիստինա Վարդանյան

517
Շաբաթ, 20 հուլիսի, 2024 թ., 19:18
Երևանի ավագանու անդամ Քրիստինա Վարդանյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Որպես Երևանի շրջակա միջավայրի պահպանությամբ զբաղվող կառույց, շատ հմուտ մոտեցում էր. ստեղծել 2,5 հա տարածքում ճյուղերի կուտակում, մանավանդ, որ միտք էլ չունես այդ թափոնը վերամշակես, ուղղակի պարբերաբար այրում ես, խախտելով օրենքը։ Եվրամիության հետ մի քանի հարյուր հազար եվրոյի ծրագիրն ի՞նչ եղավ, թափոնների հետ կապված։ Սրբուհի Ղազարյան հիշու՞մ ես, որ 2021-ին դիմեցի քեզ, դեռ վարչապետի խորհրդականն էիր, որ ճյուղերի աղացներով՝ դրամաշնորհային ծրագրի շրջանակում, քաղաքն ապահովեինք։ Հետաքրքիր է, որ կես միլիոն դոլարի տնկանյութ գնելու գումար կա, իսկ երկու աղացի համար՝ ոչ։ Կրակի ծավալից էլ չհասկացա, տնկարա՞ն էր, թե ռազմաբազա, որ սելաֆի տակ այդ ձևով բոցավառվեց»։
Աղբյուրը` Քրիստինա Վարդանյան

«Այո, 4 հոգանոց ընտանիքի մեկ օրվա սննդի վրա մոտ 15 հազար է ծախսվում». Կարեն Վրթանեսյան
29119.11.2026, 20:54
«Գազի գնի 10%-ով թանկացումը բերելու է 0,6% գնաճ»․ Մարտին Գալստյան (տեսանյութ)
27519.11.2026, 16:42
Կալասը հայտարարել է Ռուսաստանի դեմ պատժամիջոցների 22-րդ փաթեթի մասին
158416.11.2026, 22:49
Օդեսայում՝ Mercedes-Benz-ի ավտովաճառքի սրահում հրդեհ է բռնկվել
128515.11.2026, 19:19
Խաղողագործներին փող չեն տալիս․ «Հրապարակ»
74914.11.2026, 09:18
Եվրոպական երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի առևտրի և էներգետիկ ոլորտների դիվերսիֆիկացմանը
167113.11.2026, 11:18
«Անհուսալի վարկառուների խնդիրը լուծելու համար արդյունավետ կլինի երկաստիճան համակարգված մոտեցումը»․ Հրայր Կամենդատյան
75812.11.2026, 16:00
Ուկրաինական հարվածները փլուզել են Ռուսաստանի նավթավերամշակումը. Reuters
202110.11.2026, 19:37