«Այս հայտարարությամբ Ալիևը ցույց է տալիս իր հետագա զավթողական պլանները». Տ. Հայրապետյան
![]() 214 Երկուշաբթի, 22 հուլիսի, 2024 թ., 15:12 Ադրբեջանագետ Տաթևիկ Հայրապետյանի թելեգրամյան գրառումը. «Անդրադառնամ նաև Հայաստանի հետ կապված հայտարարություններին։ Նախ, Ալիևը մի քանի անգամ շեշտում է, որ Հայաստանի Հանրապետությունը դա «Արևմտյան Ադրբեջան է»՝ ադրբեջանցիների «պատմական հողը»։ «Ադրբեջանցիների այսօրվա Հայաստանի տարածքից դեպորտացիայի են ենթարկվել 20-րդ դարի սկզբին՝1918 թվին։ Դրանից հետո դա շարունակվել է Երկրորդ համաշխարհային պատերազմից անմիջապես հետո արևմտյան երկրներում ապրող հայերին հայրենադարձելու պատրվակով։ Այն ժամանակ 1940-1950-ական թվականներին ընդունվեցին սովետական կառավարության և ղեկավարության մի քանի որոշումներ, և հարյուր հազարավոր մարդիկ տեղահանվեցին դեպի Կուր-Արաքսի հարթավայր, որը կյանքի համար բոլորովին ոչ պիտանի էր և տարբերվում էր Զանգեզուրի, Գոյչայի և Արևմտյան Ադրբեջանի այլ ադրբեջանաբնակ տարածքների բնական և կլիմայական պայմաններից, որտեղ նրանք սովոր են ապրել․․․Արևմտյան Ադրբեջանից վտարված ադրբեջանցիների և Ադրբեջանում նրանց ժառանգների թիվն այսօր միլիոնների է հասնում»,- նշում է Ալիևը։ Այս հայտարարությամբ Ալիևը հստակ ցույց է տալիս իր հետագա զավթողական պլանները, բայց ՀՀ իշխանությունները շարունակում են անտեսել այս պարզ իրողությունը։ Եթե սրան գումարենք նաև այն հանգամանքը, որ վերջին կես տարվա ընթացքում Ադրբեջանը համատեղ ու անհատական ավելի քան 60 զորավարժություն ու վարժանքներ է անցկացրել, ապա պատկերը շատ հստակ է՝ Ադրբեջանը ՀՀ-ի նկատմամբ ունի անթաքույց զավթողական նպատակներ և տարածքային նկրտումներ։ Ուշադրության է արժանի նաև այն հանգամանքը, որ Ալիևը փաստացի խոստովանում է, որ տասնամյակներ շարունակ հենց Ադրբեջանն է ընկալվել որպես ագրեսոր Լեռնային Ղարաբաղի հակամարտության համատեքստում և հիմա իրենք ակտիվ աշխատանք են տանում այդ խոսույթը փոխելու ուղղությամբ։ «Շուրջ 30 տարի մենք ենթարկվել ենք էթնիկ զտումների և օկուպացիայի, բայց կարծես մենք ագրեսոր լինեինք։ Լրատվամիջոցների լուսաբանման, ինչպես նաև, քաղաքական դրդապատճառներով հաղորդագրությունների ու որոշումների հետևանքով, մենք դարձանք միջազգային պատժամիջոցների առարկա։ ԱՄՆ-ն Ադրբեջանի դեմ պատժամիջոցներ սահմանեց դեռ 1992 թվականին: Մենք ագրեսիայի առարկա էինք, բայց ԱՄՆ-ում հայկական լոբբիի և Կոնգրեսի հայամետ անդամների պատճառով մեզ ենթարկեցին պատժամիջոցներ: Այնպես որ, բացարձակ անհեթեթ իրավիճակ էր․․․Այսպիսով, մենք պետք է շատ աշխատեինք»,- նշում է Ալիևը։ Այս հայտարարությամբ Ալիևն ապացուցում է, որ սուտ են ՔՊ-ի և նրանց հարող բոլոր «փորձագետների» այն պնդումները, թե աշխարհում ԼՂ-ն Ադրբեջանի մաս էր ընկալվում, թե իբր մեզ կընկալեին որպես «ագրեսոր» և նման այլ անհեթեթ հայտարարություններ։ Ալիևը պարզ ասում է, թե ինչ ընկալում կար Ադրբեջանի մասին, բայց ՀՀ իշխանությունների ապաշնորհության ու տգիտության հետևանքով մենք հասել ենք մի իրավիճակի, որ այսօր Ալիևը հպարտանում է պատերազմ սանձազերծելու ու էթնիկ զտում իրականացնելու կապակցությամբ, ավելին՝ մեր պետությունը կոչում է «Արևմտյան Ադրբեջան» և մնում անպատասխան։ Մինչդեռ այս ամենը կարելի էր դարձնել գլխացավանք Ալիևի համար, բայց դա աշխատանք է պահանջում՝ համառ ու հետևողական, իսկ դա ՀՀ իշխանությունների համար չէ, իրենք կարող են հայտարարել պատերազմի վտանգի մասին ու միասին գնալ արձակուրդ․․․»: Աղբյուրը` Տաթևիկ Հայրապետյան |

«Իրանական կողմն այժմ աշխատում է միջուկային համաձայնագրի առաջարկի տեքստի վրա». Արաղչի
312Երեկ, 21:37
«Եվրոպական պատվիրակությունները Ժնևում բանակցությունների ժամանակ նստել էին նախասրահում և սուրճ էին խմում». Լավրով
319Երեկ, 16:16
«Եվրոպացիները ոչնչով չեն կարող օգնել Ուկրաինայի շուրջ բանակցություններին». Պեսկով
326Երեկ, 15:52
«Իրանը բոլորովին դեմ չի լինի խաղալ Թրամփի PR-ի վրա, եթե հաջողվի նրա հետ գալ շահեկան գործարքի». Հակոբ Բադալյան
219Երեկ, 14:06
Արաղչին Գրոսսիի հետ քննարկել է Թեհրանի և Վաշինգթոնի միջև անուղղակի բանակցությունները
279Երեկ, 12:57
Չարլզ 3-րդը իրավապահ մարմիններին տրամադրել է հասանելիություն Էնդրյուի փաստաթղթերին
255Երեկ, 11:07
«Պուտինը միշտ անկեղծ է եղել ինձ հետ». Ուիթքոֆ
241Երեկ, 10:45
«Հուսով եմ՝ առաջիկա շաբաթներին լավ լուրեր կլսեք». Ուիթքոֆ
290Երեկ, 09:52
