«Այս իշխանության տնտեսական քաղաքականությունը ոչնչով չի տարբերվում Ռոբերտ Քոչարյանի վարած տնտեսական քաղաքականությունից». Արամ Սարգսյան

«Ժողովրդական ուժերի հարթակ»-ի հրավիրած ասուլիսի ժամանակ «Հանրապետություն» կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը, անդրադառնալով ՀՀ կառավարության վարած տնտեսական քաղաքականությանը, ասել է. «Այսօր Հայաստանի տնտեսությունն ի՞նչ է անում՝ լվացքի մեքենա է վաճառում ու մեկ էլ հեռախոս. ադամանդի բիզնեսո՞վ է գումար բերում: Հայաստանը չունի տնտեսություն, տնտեսական առումով ՀՀ կառավարության քաղաքականությունը կլոր զրո է: Ես բազմաթիվ անգամներ ասել եմ՝ իրենք չունեն տեսլական, թե 20-30 տարի հետո ինչի պիտի Հայաստանի համախառն ներքին արդյունքը 10 անգամ ավելանա և ինչով»:
Լրագրողի հարցին՝ «իսկ, գուցե, դրանի՞ց սկսեք իշխանությանը հորդորել», պատասխանել է. «Հորդորում ենք իշխանության եկած օրվանից, նույնիսկ՝ «Ելք» դաշինքի ժամանակից: Այս իշխանության տնտեսական քաղաքականությունը ոչնչով չի տարբերվում Ռոբերտ Քոչարյանի վարած տնտեսական քաղաքականությունից: Սա սպասարկման ոլորտի տնտեսական քաղաքականություն է՝ հյուրանոցներ են կառուցում, մեկ էլ՝ սրճարաններ. սա է Հայաստանը: Չկա արդյունաբերություն, դրա համար մարդը գնում է Ռուսաստան՝ ասֆալտ փռելու, աշխատելու: Դրա համար ասում ենք՝ եվրոպական ընտանիքի անդամ դառնանք. այդ դեպքում մեր տնտեսության առաջ ուրիշ պայմաններ կդնեն, իսկ էդ պայմանները կստիպեն, որ հայ արտադրողն իր չափանիշները համապատասխանեցնի եվրոպական չափանիշներին»:

«Արարատցեմենտ»-ի ճակատային մասից հեռացրել են «Մուլտի գրուպ»-ի տարբերանշանը
139Երեկ, 17:36
Զելենսկին Ուկրաինայի բյուջեի դեֆիցիտը բնութագրել է «տիեզերական չափի»
63018.09.2026, 19:48
«Ռուսաստանն ունի գազի՝ աշխարհում ամենամեծ պաշարները». Պուտին
65018.09.2026, 18:25
«Պաշտոնյաների աշխատավարձերը կրկին կբարձրանան. աղքատության մակարդակը 21,7% է». Գառնիկ Դանիելյան
44417.09.2026, 20:48
«Եթե ադրբեջանական բենզինը չլիներ՝ ՀՀ-ում բենզինը մի քանի հարյուր դրամով կթանկանար»․ Գևորգ Պապոյան (տեսանյութ)
41217.09.2026, 15:12
«150 դրամ ուղեվարձն ի սկզբանե ընդունածները կարոտ են մնալու այդ նույն 150-ին»․ Մանուկ Սուքիասյան
42516.09.2026, 17:00
«Տարվա սկզբից մինչև հիմա ինչքա՞ն է աճել գյուղատնտեսությունը». Նարեկ Կարապետյանը՝ Նիկոլ Փաշինյանին (տեսանյութ)
42416.09.2026, 16:54
«Առաջիկայում սպասվում է գազի գնի թանկացման ռիսկ»․ Գառնիկ Դանիելյան
36116.09.2026, 15:12