«Մեզ համար անհրաժեշտ է առավելագույն օգուտ քաղել»․ Արա Պողոսյան
![]() 222 Երեքշաբթի, 23 հուլիսի, 2024 թ., 02:12 Քաղաքագետ Արա Պողոսյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Քանի որ աշխարհաքաղաքական կենտրոններում ցանկացած տեղաշարժ ուղիղ ազդեցություն է թողնում Հարավային Կովկասի և հատկապես Հայաստանի վրա (Հայաստանի իշխանությունների անհեռատես և հախուռն արտաքին քաղաքականության պատճառով հատկապես), ուստի հնարավոր չէ ուշադրություն չդարձնել ԱՄՆ-ում սպասվելիք հավանական փոփոխություններին։ Նախագահ Բայդենի՝ մրցապայքարից դուրս գալու և ԱՄՆ փոխնախագահ Քամալա Հարիսի հավանական թեկնածու դառնալու հեռանկարը կարող է ազդեցություն ունենալ նախագահական ընտրությունների վրա։ Մինչև երեկ նախկին նախագահ Դոնալդ Թրամփը բացարձակ ֆավորիտն էր համարվում, սակայն այսօր արդեն ոչինչ կանխորոշված չի կարելի համարել։ Եվ այստեղ մեր շահերի տեսանկյունից ակնհայտ է, որ Դոնալդ Թրամփի նախագահ դառնալու պարագայում Հայաստանի մասով դրական ակնկալիքներ առնվազն չկան, մյուս կողմից հավանական է, որ Թրամփը ներմայրցամաքային քաղաքականություն է վարելու, կենտրոնանալով ներամերիկյան խնդիրների վրա, այս իմաստով Դեմոկրատական կուսակցությունն այլ մոտեցում ունի։ Եվ ի՞նչը կարող է լինել Հայաստանի համար ավելի շահեկան։ Այստեղ Դեմոկրատական կուսակցությունը խնդիր ունի իր շանսերը մեծացնել, իսկ դրանում կարող է գործոն լինել նաև ԱՄՆ հայկական համայնքը և հայկական լոբբիստական կազմակերպությունները։ Աղբյուրը` Արա Պողոսյան |

«Թե՛ հայրենիքը, թե՜ պաշտոնը Գասպարյան Օնիկը տանուլ է տվել». Կարեն Հեքիմյան
129Երեկ, 22:30
«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
216Երեկ, 20:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
253Երեկ, 17:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
209Երեկ, 17:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
171Երեկ, 17:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
273Երեկ, 16:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
306Երեկ, 16:09
«Խաղաղության պայմանագիրը հնարավորություններ կբացի Եվրոպայի հետ ավելի սերտ համագործակցության համար». Բայբա Բրաժե
375Երեկ, 15:22
