«Երկիրն այ էսպես զրկվում է գյուղից»․ Սևակ Հակոբյան
![]() 243 Երեքշաբթի, 23 հուլիսի, 2024 թ., 21:54 «Հայաստանը պահողը գյուղն է ու գյուղացին, բայց գյուղացին այսօր ամենաանտեսվածների շարքում է։ Հայաստանի այսօրվա իշխանությունը դավաճանել է գյուղացիներին երևի թե արցախցիներից հետո ամենաշատը»,-«Կարճ ասած»-ի հերթական թողարկման ժամանակ ասաց հաղորդաշարի հեղինակ Սևակ Հակոբյանը՝ խոսելով գյուղատնտեսության ոլորտի մասին․ «Գյուղացիներից մեկը, որ հլը ուզում է հավատալ, որ Նիկոլը մեղք չունի, ասում է՝ դե ինչ անի, որ ռուսը կաթնամթերքն արգելում է։ Հարգելի միմիտ խաբված գյուղացի, բա ինքը ինչի՞ է կառավարական դաչաներում ապրում, ոչ թե Իջևանի տանը, այ նրա համար, որ կարողանա լեզու գտնել ու ոչ մեկը ոչ մի բան չարգելի։ Բա կարող է՞ միջազգային շուկայով պետք է զբաղվի Ռանչպար գյուղում 2 կով պահողը։ Ու ի՞նչ է տեղի ունենում սրա արդյունքում․ կաթը էժան է մթերվում, խոտը թանկ, շատ տեղերում արոտավայրերը հանձնված են թուրքին, վարկային բեռը մեծ, 0 տոկոս գյուղվարկերը վերացրել են, մարդիկ հարկադրաբար մորթում են անասուները։ Մեր երկրում Նիկոլ Փաշինյանի օրոք 85 հազար կթու կով մորթել են։ Ժողովուրդ ջան, լավ օրից գյուղացին կթու կովը կմորթի՞, Հայաստանում չէ մենակ, ամբողջ աշխարհում։ Գյուղացի մարդիկ եք, քաղաքականություն չկա, լավ օրից կթու կովը մորթում ե՞ն։ Սաղդ տեսել եք «Գիքորը» կինոն ու կուշտ լացել։ Գիքորի հերը՝ Համբոն, Ծաղիկ կովը լավ օրից մորթե՞ց։ Իսկ ՔՊ Գիքորներն ու Համբոները եկեք տեսեք ոնց են հարստացել․․․ Երկիրը այ էսպես զրկվում է գյուղից, պետությունը կանգնում է պարենային անվտանգության լուրջ պրոբլեմի առաջ, սահմանային գյուղը դատարկվում է, ու պատրաստվում հանձնելուն։ Էս ամենի համար ո՛չ ռուսն է մեղավոր, ոչ ֆրանսիացին, ոչ էլ անգամ թուրքն ու ադրբեջանցին»։ |

«Պուտինն արդեն սկսել է Երրորդ համաշխարհային պատերազմը»․ Զելենսկի (տեսանյութ)
4911:31
Մեքսիկայի նախագահը՝ երկրում ստեղծված իրավիճակի մասին
15410:30
«Կուզեի՞ք Արցախն էլ պատահմամբ գյուղ ասեին, բայց հայկական լիներ». Արամ Գևորգյան
10109:42
«Մեքսիկայում քաղաքացիական պատերազմի նման մի բան է սկսվել». Մհեր Հակոբյան (տեսանյութ)
10609:00
«Իրանական կողմն այժմ աշխատում է միջուկային համաձայնագրի առաջարկի տեքստի վրա». Արաղչի
391Երեկ, 21:37
«Եվրոպական պատվիրակությունները Ժնևում բանակցությունների ժամանակ նստել էին նախասրահում և սուրճ էին խմում». Լավրով
386Երեկ, 16:16
«Եվրոպացիները ոչնչով չեն կարող օգնել Ուկրաինայի շուրջ բանակցություններին». Պեսկով
372Երեկ, 15:52
«Իրանը բոլորովին դեմ չի լինի խաղալ Թրամփի PR-ի վրա, եթե հաջողվի նրա հետ գալ շահեկան գործարքի». Հակոբ Բադալյան
240Երեկ, 14:06
