«Իշխանություններին պաշտպանող մարդիկ 2 կատեգորիայի են բաժանվում»․ Արմինե Օհանյան
![]() 223 Չորեքշաբթի, 24 հուլիսի, 2024 թ., 00:36 «Հրապարակ» օրաթերթի գլխավոր խմբագիր Արմինե Օհանյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Ես անկեղծորեն կարեկցում եմ այն մարդկանց, ովքեր ստիպված են պաշտպանել իշխանություններին, արդարացնել նրանց քայլերը, դրական փոփոխություններ տեսնել մեր կյանքում: Այդ մարդիկ 2 կատեգորիայի են բաժանվում՝ նրանք, ովքեր շատ լավ հասկանում են, թե ինչ ավերածություններ են տեղի ունեցել 6 տարում, բայց ի պաշտոնե, իրենց կարգավիճակից կամ ինչ-ինչ արտոնություններ չկորցնելու համար են դա անում և նրանք, ովքեր դեռ շարունակում են սիրել-հավատալ-վստահել-հույս կապել ՔՊ-ի ու Նիկոլ Փաշինյանի հետ: Այս մարդիկ ստիպված են աչք փակել, օրինակ, Արցախը հանձնելու փաստի վրա և կենտրոնանալ տեղական նշանակության մի փաստի վրա: Օրինակ, մեկն ասում էր՝ տես, նախկինները վարչապետի անվան մրցաշարեր չէին կազմակերպում, Փաշինյանը կազմակերպում է՝ խրախուսում է առողջ ապրելակերպը: Մի ուրիշը, որ Տավուշից հող հանձնելու մասին ձկան պես լուռ էր, ոգևորված էր այն փաստով, որ իրենց բակում 70-ականներին կառուցված ինչ-որ գարաժներ են քանդել՝ տեղը խաղահրապարակ սարքեն: Մի երրորդն ասում էր՝ ճիշտ է, ամեն օր սպանությունների, ծեծուջարդի մասին լուրեր ենք կարդում, բայց մեր հարևան Սերոժը ժամանակին ավտոն ճռռացնելով էր բակ մտնում, հիմա ավտոյի ու իր ձայնը չենք լսում: Գուցե այս մարդկանց մեջ կան նաև այնպիսիք, որոնց համար 5 հազար տղա զոհվելն ու հարյուր հատ ծառ տնկելը համարժեք իրադարձություններ են՝ մեկը մյուսին չեզոքացնող։ Բայց վստահ եմ, որ նման կերպ մտածողների մեծ մասն ըմբռնում է իր համեմատությունների աբսուրդայնությունն ու գիտակցում, որ մենք այսօր շատ վատ իշխանություն ունենք, որի ժամանակ համակարգեր են քանդվել, արժեքներ են կործանվել, մարդիկ են զոհվել, եթե անգամ չխոսենք հող հանձնելու մասին»: Աղբյուրը` Արմինե Օհանյան |

«Իրանական կողմն այժմ աշխատում է միջուկային համաձայնագրի առաջարկի տեքստի վրա». Արաղչի
322Երեկ, 21:37
«Եվրոպական պատվիրակությունները Ժնևում բանակցությունների ժամանակ նստել էին նախասրահում և սուրճ էին խմում». Լավրով
327Երեկ, 16:16
«Եվրոպացիները ոչնչով չեն կարող օգնել Ուկրաինայի շուրջ բանակցություններին». Պեսկով
332Երեկ, 15:52
«Իրանը բոլորովին դեմ չի լինի խաղալ Թրամփի PR-ի վրա, եթե հաջողվի նրա հետ գալ շահեկան գործարքի». Հակոբ Բադալյան
220Երեկ, 14:06
Արաղչին Գրոսսիի հետ քննարկել է Թեհրանի և Վաշինգթոնի միջև անուղղակի բանակցությունները
282Երեկ, 12:57
Չարլզ 3-րդը իրավապահ մարմիններին տրամադրել է հասանելիություն Էնդրյուի փաստաթղթերին
259Երեկ, 11:07
«Պուտինը միշտ անկեղծ է եղել ինձ հետ». Ուիթքոֆ
244Երեկ, 10:45
«Հուսով եմ՝ առաջիկա շաբաթներին լավ լուրեր կլսեք». Ուիթքոֆ
294Երեկ, 09:52
