Երկուշաբթի, 23 փետրվարի, 2026 թ.
|
Ստեփանակերտում`   +9 °C

«Ադրբեջանը ցանկանում է Հայաստանը թուլացնելով միջանցք ստանալ»․ Զուրաբյան

«Ադրբեջանը ցանկանում է Հայաստանը թուլացնելով միջանցք ստանալ»․ Զուրաբյան
212
Չորեքշաբթի, 24 հուլիսի, 2024 թ., 01:24

ՀԱԿ փոխնախագահ Լևոն Զուրաբյանը ֆեյսբուքյան իր էջում «Ազատությանը» տված հարցազրույցից մի հատված է հրապարակել․ «Խաղաղության հաստատումը Հայաստանի և Ադրբեջանի միջև արևմտյան հարթակում չի կայանում, որովհետև Ադրբեջանը ցանկանում է շարունակել թուլացնել Հայաստանը և հասնել «Զանգեզուրյան» միջանցքի պրոյեկտի իրականացմանը, իսկ Արևմուտքը թուլացած է խորքային գլոբալ զարգացումերի արդյունքում, ինչպես նաև այն աննախադեպ ընտրական գործընթացով, որը մոտ կես տարի կաթվածահար է պահելու ԱՄՆ նախագահական վարչակազմին:
Տապալելով սահմանադրական փոփոխությունների արդեն երրորդ նախաձեռնությունը և աղբարկղ շպրտելով մշակված վերջին հայեցակարգը, Փաշինյանի կառավարությունը այս անգամ ձեռնարկել է «նոր սահմանադրության» ընդունումը, որի միակ նպատակն է Ալիևի շանտաժների և պահանջների կատարումը: Փետրվարիին Փաշինյանը հրապարակայնորեն ընդունեց դա, բայց տեսնելով մեր հանրության ընդվզումը, փորձում է հիմա մեր ժողովրդին խաբել, թե իբր փորձում է լուծել Սահմանադրությալ լեգիտիմության հարցը: Ոչ ներառական այս նեղ խմբակային գործընթացին լծվել են միայն ՔՊ և «Հանրապետություն» կոուսակցությունները և նրանց սպասարկող «սութի» արևմտամետ մի քանի ակտիվիստ, որոնք չունենալով որևէ բովանդակայի առաջարկ, սկսել են ակտիվ քարոզչություն տանել 1995 թվականին իբր Սահմանադրության հանրաքվեի կեղծման վերաբերյալ»:

«Ադրբեջանը ցանկանում է Հայաստանը թուլացնելով միջանցք ստանալ»․ Զուրաբյան
Աղբյուրը`   Լևոն Զուրաբյան