2023-ին ՀՀ պետական բյուջեի պակասուրդը կազմել է -179 մլն դրամ. «Ժողովուրդ»

Ժողովուրդ» օրաթերթը պաշտոնական փաստաթղթերից տեղեկացել է, որ ՀՀ պետական բյուջեի փաստացի ամփոփ ցուցանիշների համաձայն՝ 2023 թվականի հունվար-դեկտեմբեր ամիսներին ՀՀ պետական բյուջերի պակասուրդը կազմել է -179 մլն դրամ։ Համաձայն ՀՀ վիճակագրական կոմիտեի հրապարակման՝ պետական բյուջեի եկամուտները կազմել են 2,063,095 մլն դրամ։ ՀՀ պետբյուջեի հարկերը գոյացել են շահութահարկից, մաքսատուրքից, ակցիզային հարկից, շրջանառության և եկամտային հարկերից։
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ազգային ժողովում ՀՀ 2023թ. պետբյուջեի նախագծի քննարկման եզրափակիչ ելույթում նշել էր. «Թե՛ կառավարության անդամները, թե՛ պատգամավորներն անդրադարձել են ամենատարբեր հարցերի, և ես կուզենայի ընդամենը մի քանի ընդգծումներ անել: Առաջին ընդգծումը հետևյալն է, որ մենք 2023 թվականի բյուջեի հարկային եկամտային մասը պլանավորում ենք, ինչպես արդեն ասվեց, 2 տրիլիոն 204 միլիարդ դրամ, որը, ուզում եմ ընդգծել, որ 2018 թվականի ցուցանիշից ավելի է 946 միլիարդ դրամով կամ 75.1 տոկոսով: Ես ուզում եմ՝ մենք այս փաստն ընդգծենք. 4.5 տարի անց, անցած լինելով պատերազմի և COVID-ի միջով՝ մենք առաջարկում ենք բյուջե, որը 2018 թվականի բյուջեից ավելի է 75 տոկոսով: Ընդ որում՝ պաշտպանության ոլորտի ծախսերը նախատեսված են 509 մլրդ դրամ. աճը 2018 թվականի նկատմամբ 113 տոկոս է, այսինքն՝ կրկնապատիկից ավելի, և 2022 թվականի նկատմամբ 47 տոկոս է. բայց այս թվերի հետևում գոյություն ունեցող բովանդակությունը նույնքան կարևոր է»,- ասել էր Փաշինյանը։
Հարկ է նշել, որ Փաշինյանը դեֆիցիտի մասին որևէ բան չէր ընդգծել, սակայն պետք է նկատել, որ, եթե ըստ Փաշինյանի՝ բյուջեն ավելանում է, ապա կարիք կա հիշեցնելու, որ արտաքին պարտքը ևս սրընթաց բազմապատկվում է։ Ասվածն ապացուցենք նրանով, որ հունիսի 30-ին ՀՀ կառավարությունը վարկ է վերցրել Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկից՝ 236 միլիոն եվրոյի չափով։ Հուլիսի 18-ին էլ հայտարարվեց, որ Հայաստանի Հանրապետության ու Վերակառուցման և զարգացման միջազգային բանկի միջեւ նախատեսվում է «Համընդհանուր առողջապահական ծածկույթի ծրագրի իրականացում» վարկային համաձայնագրի ստորագրումը, որով նախատեսվում է ՀՀ-ին տրամադրել 102,000,000 եվրո արժողությամբ վարկ։ Ստացվում է, որ բյուջեի պակասուրդը կոծկելու, վարկերով ծայրը ծայրին հասցնելու միջոցով՝ իշխանությունը փորձում է «կայուն պահել» երկրի տնտեսական վիճակը»:
Մանրամասները՝ թերթի համարում:

«Հող մշակող չկա, որովհետև գյուղում ապրելն ու աշխատելը դարձել է անհնարին»․ Հրայր Կամենդատյան
10416:00
«Հայաստան-Ռուսաստան հարաբերությունները մտել են վտանգավոր փուլ»․ Դավիթ Անանյան
43113.08.2026, 09:00
Իրանը հայտարարել է BRICS-ի նոր զարգացման բանկին միանալու ծրագրերի մասին
128413.08.2026, 00:56
«Մինչև 4000 ընկերություններ փակվեցին՝ զուտ նրա համար, որ մարդը վճարում էր ամսական 200 հազար դրամ, դարձավ 400 հազար դրամ»․ Հայկ Ֆարմանյան (տեսանյութ)
48912.08.2026, 13:42
«Վերջերս գրեթե ամեն օր անջատում են Արաբկիր վարչական շրջանի լույսերը»․ Դավիթ Պետրոսյան
46012.08.2026, 13:36
«ՏԻՄ-երը կարող են առանձին սոցիալական խմբերի տրամադրել գույքահարկի արտոնություններ»․ Հրայր Կամենդատյան
33912.08.2026, 03:06
Ռուսաստանի բյուջեի դեֆիցիտը հունվար-հուլիս ամիսներին գերազանցել է 6 տրիլիոն ռուբլին
85311.08.2026, 21:05
Կանադան պատժամիջոցներ է կիրառել Streit Group-ի նկատմամբ, որի արտադրանքն օգտագործվում է Ռուսաստանի կողմից
132811.08.2026, 21:04