Երկուշաբթի, 23 փետրվարի, 2026 թ.
|
Ստեփանակերտում`   +5 °C

Հոգևորականները չեն գնացել Սրբազանին ողջունելու. «Հրապարակ»

Հոգևորականները չեն գնացել Սրբազանին ողջունելու. «Հրապարակ»
190
Չորեքշաբթի, 24 հուլիսի, 2024 թ., 09:00

«Հրապարակ»-ը գրում է. «Կիրակի օրը Բագրատ սրբազանն ու նրա կողմնակիցներն այցելել էին Գեղարքունիք: Նրանք եղել են Նորատուսում, Գավառում, զրուցել են մարդկանց հետ, շրջել: Բայց նկատելիորեն քիչ մարդ է եկել սրբազանի հետ հանդիպումներին: Եվ ամենակարևորը՝ Գեղարքունյաց թեմից ոչ ոք չի գնացել սրբազանին ողջունելու՝ ո՛չ թեմի առաջնորդական տեղապահ Տեր Պարթև վարդապետ Բարսեղյանը, ո՛չ այլ հոգևորականներ: Տեր Պարթևն այդ օրը՝ հուլիսի 21-ին, Գավառի Սոցիալ-կրթական կենտրոնում հաշվետու ցուցահանդեսի է մասնակցել, որի ժամանակ ուսումն ավարտող սաներին անձամբ ավարտական վկայականներ է հանձնել՝ այս շարքային միջոցառումը նախընտրելով սրբազանի հետ հանդիպումից»:

Մանրամասները՝ թերթի համարում: