«Հեղուկ գազի գինը բարձրացել է կրկնակիից ավելի». Գառնիկ Դանիելյան

ԱԺ ընդդիմադիր խմբակցության պատգամավոր Գառնիկ Դանիելյանի գրառումը. «Հեղուկ գազի գինը բարձրացել է կրկնակիից ավելի՝ 100 դրամից հասնելով 220-230 դրամի։
Վերջին ամիսներին մի շարք տնտեսվարողներ սնանկացել են, մնացել են խոշոր կազմակերպությունները, որոնք էլ սահմանում են իրենց ցանկացած սակագինը։
Փոքր և միջին տնտեսվարողների՝ շուկայից դուրս մղումը, ոլորտի մենաշնորհացումը հանգեցնելու են հեղուկ գազի գնի շարունակական տատանումների, ինչի հետևանքով կթանկանան մի շարք ապրանքներ և ծառայություններ ևս։
Բազմիցս բարձրաձայնել եմ այն մասին, որ ոլորտը բարձիթողի վիճակում է, չկա պատշաճ վերահսկողություն պետության, Մրցակցության պաշտպանության հանձնաժողովի կողմից։
Սա կամայականության արդյունք է։ Ամիսներ առաջ ևս բարձրաձայնել էի խնդրի մասին՝ նշելով, որ ՄՊՀ-ն չի իրականացնում իր գործառույթը։
Հարցը տվյալ պահին կարծես թե կարգավորվեց, սակայն, ամիսներ անց նորից ականատեսն ենք լինում հեղուկ գազի կրկնակի թանկացմանը։
Այս ամենի հետևանքով, կրկին տուժում է ՀՀ քաղաքացին՝ բախվելով հերթական թանկացմանը»:

«Հող մշակող չկա, որովհետև գյուղում ապրելն ու աշխատելը դարձել է անհնարին»․ Հրայր Կամենդատյան
10416:00
«Հայաստան-Ռուսաստան հարաբերությունները մտել են վտանգավոր փուլ»․ Դավիթ Անանյան
43113.08.2026, 09:00
Իրանը հայտարարել է BRICS-ի նոր զարգացման բանկին միանալու ծրագրերի մասին
128413.08.2026, 00:56
«Մինչև 4000 ընկերություններ փակվեցին՝ զուտ նրա համար, որ մարդը վճարում էր ամսական 200 հազար դրամ, դարձավ 400 հազար դրամ»․ Հայկ Ֆարմանյան (տեսանյութ)
48912.08.2026, 13:42
«Վերջերս գրեթե ամեն օր անջատում են Արաբկիր վարչական շրջանի լույսերը»․ Դավիթ Պետրոսյան
46012.08.2026, 13:36
«ՏԻՄ-երը կարող են առանձին սոցիալական խմբերի տրամադրել գույքահարկի արտոնություններ»․ Հրայր Կամենդատյան
33912.08.2026, 03:06
Ռուսաստանի բյուջեի դեֆիցիտը հունվար-հուլիս ամիսներին գերազանցել է 6 տրիլիոն ռուբլին
85311.08.2026, 21:05
Կանադան պատժամիջոցներ է կիրառել Streit Group-ի նկատմամբ, որի արտադրանքն օգտագործվում է Ռուսաստանի կողմից
132811.08.2026, 21:04