«125 միլիարդանոց բյուջեն ո՞ւր է գնում». Մանուկ Սուքիասյան

Երևանի ավագանու «Մայր Հայաստան» խմբակցության ղեկավար Մանուկ Սուքիասյանը «Խոսքի իրավունք»-ի եթերում անդրադարձել է Երևանի աղբահանության խնդրին․«2020-2021թթ. Երևանի աղբահանության բյուջե՝ յուրաքանչյուր տարի եղել է 4,5 միլիարդ դրամի հատկացում քաղաքային բյուջեից, 2022-2023թթ. յուրաքանչյուր տարի եղել է 7 միլիարդ։ 2020-2021թթ. համեմատ 2022-2023 թթ. 2,5 միլիարդով ավելացել է: Ակնհայտ է մեկ բան, որ քաղաքի բյուջեից շեշտակի մասհանում է կատարվել նախընտրական վերջին 2 տարում՝ քաղաքի աղբահանության խնդիրը իսպառ լուծելու համար: Անցավ նախընտրական տարին. 2024թ. հատկացումները կրկին իջեցրել են՝ մոտավորապես 5 միլիարդ դրամ: 2023թ. համեմատ աղբահանության տրամադրված բյուջեն պակասել է 2,5 միլիարդով: Հարց է առաջանում՝ ինչո՞ւ: 125 միլիարդ դրամանոց բյուջեի վրա տնօրինություն անող քաղաքային ադմինիստրացիան 2,5 միլիարդ կրճատում է աղբահանությունից, նաև ասֆալտապատման համար հուլիս ամսին գնում է կառավարության դուռը և ասում է՝ մի 2,5 միլիարդ փող կտա՞ս ասֆալտ անեմ Երևանում: Հարց է առաջանում. որ դու քաղաքի երկու ամենակարևոր բաների՝ աղբահանության և ասֆալտապատման համար իբրև թե փող ես տնտեսում, 125 միլիարդանոց բյուջեն ո՞ւր և ինչի՞ համար է գնում»:

Զելենսկին Ուկրաինայի բյուջեի դեֆիցիտը բնութագրել է «տիեզերական չափի»
203Երեկ, 19:48
«Ռուսաստանն ունի գազի՝ աշխարհում ամենամեծ պաշարները». Պուտին
217Երեկ, 18:25
«Պաշտոնյաների աշխատավարձերը կրկին կբարձրանան. աղքատության մակարդակը 21,7% է». Գառնիկ Դանիելյան
22217.09.2026, 20:48
«Եթե ադրբեջանական բենզինը չլիներ՝ ՀՀ-ում բենզինը մի քանի հարյուր դրամով կթանկանար»․ Գևորգ Պապոյան (տեսանյութ)
22817.09.2026, 15:12
«150 դրամ ուղեվարձն ի սկզբանե ընդունածները կարոտ են մնալու այդ նույն 150-ին»․ Մանուկ Սուքիասյան
31616.09.2026, 17:00
«Տարվա սկզբից մինչև հիմա ինչքա՞ն է աճել գյուղատնտեսությունը». Նարեկ Կարապետյանը՝ Նիկոլ Փաշինյանին (տեսանյութ)
31916.09.2026, 16:54
«Առաջիկայում սպասվում է գազի գնի թանկացման ռիսկ»․ Գառնիկ Դանիելյան
25716.09.2026, 15:12
«Միտք եք տալիս ռուսական կողմին, թե գազը թանկացրեք, որ իշխանափոխություն անենք». Տարոն Չախոյանը՝ ընդդիմադիրներին
24916.09.2026, 13:18