Պապոյանի մտերիմ շրջապատում քննարկում են նրա հնարավոր պաշտոնանկության հարցը․ «Հրապարակ»
![]() 169 Հինգշաբթի, 25 հուլիսի, 2024 թ., 08:54 «Հրապարակ»-ը գրում է․ «Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանի մտերիմ շրջապատում քննարկում են նրա հնարավոր պաշտոնանկության հարցը: Ասում են՝ Պապոյանը չի ձգում այդ ծանրաբեռնվածությունը, մանավանդ՝ Նիկոլ Փաշինյանի հետ ամենօրյա շփումներին «չի դիմանում» և հնարավոր է լքի նախարարի պաշտոնը։ Փոխարենը նախարարության աղբյուրները վստահեցրին, որ Պապոյանն աշխատում է աննկարագրելի էնտուզիազմով, Վահան Քերոբյանից հետո թափ է տվել, իրենց բնորոշմամբ, ժանգոտած գերատեսչությանը, որի աշխատակազմը «պարապուրդի էր մատնված», աշխատակազմում սկսել են շփվել, համագործակցել միմյանց հետ: Նախարարությունից մեզ ասացին, որ Քերոբյանի օրոք «լյուբիմչիկների» կառավարում էր՝ նախարարին մի քանի մոտ մարդ տիրապետում էր իրավիճակին, մյուսները միայն կատարողներ էին։ Հիշեցնենք, որ Պապոյանը նախարար նշանակվեց այս տարվա մարտի 4-ին՝ Վահան Քերոբյանի հետ կապված աղմկահարույց պատմությունից, նրան տնային կալանք տալուց եւ պաշտոնանկությունից հետո»։ |

«Կուզեի՞ք Արցախն էլ պատահմամբ գյուղ ասեին, բայց հայկական լիներ». Արամ Գևորգյան
2509:42
«Մեքսիկայում քաղաքացիական պատերազմի նման մի բան է սկսվել». Մհեր Հակոբյան (տեսանյութ)
5909:00
«Իրանական կողմն այժմ աշխատում է միջուկային համաձայնագրի առաջարկի տեքստի վրա». Արաղչի
366Երեկ, 21:37
«Եվրոպական պատվիրակությունները Ժնևում բանակցությունների ժամանակ նստել էին նախասրահում և սուրճ էին խմում». Լավրով
360Երեկ, 16:16
«Եվրոպացիները ոչնչով չեն կարող օգնել Ուկրաինայի շուրջ բանակցություններին». Պեսկով
357Երեկ, 15:52
«Իրանը բոլորովին դեմ չի լինի խաղալ Թրամփի PR-ի վրա, եթե հաջողվի նրա հետ գալ շահեկան գործարքի». Հակոբ Բադալյան
233Երեկ, 14:06
Արաղչին Գրոսսիի հետ քննարկել է Թեհրանի և Վաշինգթոնի միջև անուղղակի բանակցությունները
312Երեկ, 12:57
Չարլզ 3-րդը իրավապահ մարմիններին տրամադրել է հասանելիություն Էնդրյուի փաստաթղթերին
270Երեկ, 11:07
