Երկուշաբթի, 23 փետրվարի, 2026 թ.
|
Ստեփանակերտում`   +3 °C

«Iran International-ի «քաղցր ստի» «արյունոտ» ստվերը»․ Սուրեն Սուրենյանց

«Iran International-ի «քաղցր ստի» «արյունոտ» ստվերը»․ Սուրեն Սուրենյանց
203
Հինգշաբթի, 25 հուլիսի, 2024 թ., 09:24

Քաղաքագետ Սուրեն Սուրենյանցի թելեգրամյան գրառումը․ «Իրանալեզու Iran International-ը հաղորդում է, որ Հայաստանն ու Իրանը 500 միլիոն դոլարի զենքի և ռազմական տեխնիկայի ձեռքբերման պայմանագիր են ստորագրել: Ըստ տեղեկության՝ պայմանագրի մեջ մտնում են ԱԹՍ-ներ և զենիթահրթիռային համալիրներ։
Երեկ «Առաջին լրատվական»-ի եթերում էի, երբ լրահոսում հայտնվեց այս լուրը ու հնչած հարցին ի պատասխան՝ ես, որպես բանալի բառ, օգտագործեցի «եթե հաստատվի այս լուրը» արտահայտությունը:
Հետո ինձ համար պարզ դարձավ, որ իրանալեզու Iran International-ը Վաշինգտոնից և Լոնդոնից կառավարվող ԶԼՄ է, որի հետևում Իրանի կառավարությանն ընդդիմադիր շրջանակներ են:
Ըստ ամենայնի, այս արտահոսքը ոչ միայն կեղծ է, այլ ուղղված է, մի կողմից, հայ-իրանական հնարավոր համագործակցության վիժեցմանը, մյուս կողմից՝ Հայաստանի դեմ Ադրբեջանի հնարավոր կամպանիայի հրահրմանը:
Սա ավելի շուտ՝ տարածաշրջանային արյունալի մի սցենար է, որը միանգամայն տեղավորվում է արևմտյան նեոլիբերալ շրջանակների պատկերացումներում»: