Երկուշաբթի, 23 փետրվարի, 2026 թ.
|
Ստեփանակերտում`   +3 °C

«ՀՀ իշխանությունն է COP-29-ը զիջել Ադրբեջանին»․ Տաթևիկ Հայրապետյան

«ՀՀ իշխանությունն է COP-29-ը զիջել Ադրբեջանին»․ Տաթևիկ Հայրապետյան
165
Հինգշաբթի, 25 հուլիսի, 2024 թ., 10:42

Ադրբեջանագետ Տաթևիկ Հայրապետյանը թելեգրամյան իր ալիքում 168-ին տված հարցազրույցից հատված է հրապարակել․ «Հաշվի առնենք, որ ՀՀ իշխանությունն է COP-29-ը զիջել Ադրբեջանին, այսինքն՝ փաստացի Բաքուն այդ համաժողովն անցկացնում է Հայաստանի շնորհիվ։ Հետևաբար, խիստ կասկածում եմ, որ ՀՀ իշխանությունը որևէ գործողություն կարող է անել, որպեսզի այդ կարևոր միջոցառումն օգտագործեն Հայաստանի հետ կապված խնդիրներ բարձրաձայնելու համար։

Տեղեկատվական տիրույթում տեսնում եմ, որ ամեն ինչ կորդինացվում է Ադրբեջանի կողմից, ամբողջովին գերակայում է ադրբեջանական խոսույթը, բացառությամբ այն դեպքերի, երբ տարբեր երկրներ ու հետաքննող միջազգային տարբեր լրագրողներ բարձրաձայնում են, որ սա նորմալ չէ, և Ադրբեջանի նման երկիրը չի կարող անցկացնել COP-29, բարձրաձայնելով նաև Բաքվում պահվող պատանդների, գերիների հարցը»։