«Առաջին անգամ նման երկարության թունել կկառուցվի»․ փոխվարչապետ

«Առաջին անգամ նման երկարության թունել կկառուցվի»,-այսօր կառավարության նիստի ժամանակ ասաց փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանը՝ անդրադառնալով Քաջարանի թունելի շինարարությանը։ կառավարությունն այսօր հավանություն տվեց ՀՀ-ի և Եվրասիական զարգացման բանկի միջև վարկային համաձայնագրի կնքմանը, որի համաձայն 200 մլն ԱՄՆ դոլար վարկ կտրամադրվի՝ «Քաջարանի թունելի շինարարություն» ծրագրի ֆինանսավորման համար։ Ծրագիրը նպատակ ունի «Հյուսիս-Հարավ» ավտոճանապարհային միջանցքի հատվածում բարձրացնել տարանցիկ փոխադրումների ներուժը։
7 կմ երկարությամբ թունելը նախատեսված է կառուցել 6 տարվա ընթացքում։
«Հաջորդ նմանատիպ բարդ կառույցը, որ մեր օրակարգում է՝ Սիսիան-Քաջարան Հյուսիս-հարավ ճանապարհահատվածի մոտ 9 կմ երկարությամբ թունելն է, որի կառուցման աշխատանքները նույնպես մեկնարկել են»,-ասաց Տիգրան Խաչատրյան։

«Հող մշակող չկա, որովհետև գյուղում ապրելն ու աշխատելը դարձել է անհնարին»․ Հրայր Կամենդատյան
10416:00
«Հայաստան-Ռուսաստան հարաբերությունները մտել են վտանգավոր փուլ»․ Դավիթ Անանյան
43113.08.2026, 09:00
Իրանը հայտարարել է BRICS-ի նոր զարգացման բանկին միանալու ծրագրերի մասին
128413.08.2026, 00:56
«Մինչև 4000 ընկերություններ փակվեցին՝ զուտ նրա համար, որ մարդը վճարում էր ամսական 200 հազար դրամ, դարձավ 400 հազար դրամ»․ Հայկ Ֆարմանյան (տեսանյութ)
48912.08.2026, 13:42
«Վերջերս գրեթե ամեն օր անջատում են Արաբկիր վարչական շրջանի լույսերը»․ Դավիթ Պետրոսյան
46012.08.2026, 13:36
«ՏԻՄ-երը կարող են առանձին սոցիալական խմբերի տրամադրել գույքահարկի արտոնություններ»․ Հրայր Կամենդատյան
33912.08.2026, 03:06
Ռուսաստանի բյուջեի դեֆիցիտը հունվար-հուլիս ամիսներին գերազանցել է 6 տրիլիոն ռուբլին
85311.08.2026, 21:05
Կանադան պատժամիջոցներ է կիրառել Streit Group-ի նկատմամբ, որի արտադրանքն օգտագործվում է Ռուսաստանի կողմից
132811.08.2026, 21:04