«ՀՀ ԶՈՒ ներկայացուցիչներին սովորեցնում են ցույցեր ցրել». Հայկ Նահապետյան
![]() 192 Հինգշաբթի, 25 հուլիսի, 2024 թ., 13:36 Ռազմական փորձագետ Հայկ Նահապետյանը 168-ի եթերում անդրադարձել է վերջերս կայացած հայ-ամերիկյան «Արծիվ գործընկեր-2024» զորավարժություններին՝ կարծիք հայտնելով, որ ՀՀ ԶՈՒ ներկայացուցիչներին սովորեցնում են ցույցեր ցրել, պատրաստվում են նրանց ներգարվել քաղաքացիական պրոցեսներում․ «Օրեր առաջ անցկացվեցին հայ-ամերիկյան զորավարժություններ, որին բացի խաղաղապահ ստորոբաժանումներից մասնակցել են նաև մեր բանակի այլ ստորաբաժանումների ներկայացուցիչներ, այս մասին հարցում արեք Անդրանիկ Քոչարյանին: Հայ-ամերիկյան զորավարժություններում ընդգրկված են խաղաղապահ բրիգադի ներկայացուցիչները, որոնք սովորելու են ինչպես ցրել ցույցերը, ինչպես հատուկ միջոցներ կիրառել ցուցարարների նկատմամբ»,-ասաց նա: Հարցին, թե՝ «Նիկոլ Փաշինյանին ինչո՞ւ է պետք դիմել բանակի օգնությանը, չէ՞ որ ինքը ավելացրել է ոստիկանների թիվը, ոստիկանները հերիք չե՞ն», Նահապետյանը պատասխանեց. «Այն ոստիկաններին, որ Փաշինյանը և Դանիել Իոաննիսյանը ամերիկյան գումարներով այստեղ պատրաստեցին, ֆիզիկապես ամուր են, բայց իրենց մոտիվացիան թույլ է, որ մի կարգին փըղկ անես, այնպես կճողոպրեն, որ հետքն անգամ չեք հասցնի տեսնել: Կյանքը ցույց տվեց, որ անգամ ֆիզիկապես ամուր լինելով և հատուկ միջոցներով զինված լինելով կրկին բախման ժամանակ շատ կարևոր է մոտիվացիան: Հունիսի 12-ը Հայաստանի պատմության մեջ շատ կարևոր դրվագ է նրանով, որ Հայաստանի քաղաքացին չընկրկեց, չփախավ, քաղաքացու մոտիվացիան՝ իր պատիվը, արժանապտվությունը, երկրի սահմանները պաշտպանելը շատ ավելի բարձր են, քան ամիսը բավականին կլոր աշխատավարձ և հավելավճար ստացող ոստիկանինը»: |

«Իրանական կողմն այժմ աշխատում է միջուկային համաձայնագրի առաջարկի տեքստի վրա». Արաղչի
350Երեկ, 21:37
«Եվրոպական պատվիրակությունները Ժնևում բանակցությունների ժամանակ նստել էին նախասրահում և սուրճ էին խմում». Լավրով
352Երեկ, 16:16
«Եվրոպացիները ոչնչով չեն կարող օգնել Ուկրաինայի շուրջ բանակցություններին». Պեսկով
350Երեկ, 15:52
«Իրանը բոլորովին դեմ չի լինի խաղալ Թրամփի PR-ի վրա, եթե հաջողվի նրա հետ գալ շահեկան գործարքի». Հակոբ Բադալյան
231Երեկ, 14:06
Արաղչին Գրոսսիի հետ քննարկել է Թեհրանի և Վաշինգթոնի միջև անուղղակի բանակցությունները
306Երեկ, 12:57
Չարլզ 3-րդը իրավապահ մարմիններին տրամադրել է հասանելիություն Էնդրյուի փաստաթղթերին
268Երեկ, 11:07
«Պուտինը միշտ անկեղծ է եղել ինձ հետ». Ուիթքոֆ
256Երեկ, 10:45
«Հուսով եմ՝ առաջիկա շաբաթներին լավ լուրեր կլսեք». Ուիթքոֆ
307Երեկ, 09:52
