Ուկրաինային դեֆոլտ է սպառնում

Միջազգային վարկանիշային Fitch գործակալությունը իջեցրել է Ուկրաինայի արտարժույթի վարկանիշը, երբ երկիրը համաձայնել է վերակազմավորել 20 միլիարդ դոլարի արտաքին պարտքը։
Fitch-ն իջեցրել է Ուկրաինայի երկարաժամկետ արտարժույթի վարկանիշը մինչև C (դեֆոլտը մոտ է) նախորդ CC-ից (դեֆոլտի մեծ հավանականություն):
Գործակալության հայտարարության մեջ ասվում է, որ արտաքին պետական պարտքի վերակազմավորման մասին համաձայնագիրը, որը ձեռք է բերվել հուլիսի 22-ին Ուկրաինայի կառավարության և որոշ վարկատուների միջև, «նշանակում է դեֆոլտի նման գործընթացի սկիզբը»:
Ուկրաինայի ֆինանսների նախարարությունը հուլիսի 22-ին հայտնել է, որ Կիևը Եվրոպարտատոմսերի սեփականատերերի կոմիտեի հետ համաձայնության է եկել 20 միլիարդ դոլարի արտաքին պարտքի համապարփակ վերակառուցման շուրջ: Համաձայնագիրը նախատեսում է, որ գործող եվրոպարտատոմսերը կփոխանակվեն նոր եվրոպարտատոմսերի փաթեթով՝ պարտքի արժեքի անվանական նվազմամբ 37%-ով, ինչը թույլ կտա Ուկրաինային առաջիկա 3 տարիների ընթացքում խնայել 11,4 մլրդ դոլար պարտքի սպասարկում:
Օգոստոսի 1-ին լրանում է պայմանագրի ժամկետը, ըստ որի Ուկրաինան չի կարող ընթացիկ պարտքի վճարումները փոխանցել միջազգային վարկատուներին։ Համաձայնագիրն ընդունվել է ռուսական զորքերի կողմից Ուկրաինա լայնամասշտաբ ներխուժումն սկսելուց հետո։
2024 թվականի հունիսին Ուկրաինայի ֆինանսների նախարարությունը վարկատուներին առաջարկեց դուրս գրել իր պարտքի ընթացիկ արժեքի 60%-ը, այսինքն, մոտավորապես 12 մլրդ դոլար, սակայն պարտատոմսերի սեփականատերերը չհամաձայնվեցին։ Ինչպես հաղորդում է The Economist-ը, եթե Ուկրաինան չկարողանա պայմանավորվել պարտքերի ներման շուրջ, նա կարող է խնդրել երկարաձգել պարտքերի վճարման գործող մորատորիումը կամ դեֆոլտ հայտարարել:

«Այո, 4 հոգանոց ընտանիքի մեկ օրվա սննդի վրա մոտ 15 հազար է ծախսվում». Կարեն Վրթանեսյան
29119.11.2026, 20:54
«Գազի գնի 10%-ով թանկացումը բերելու է 0,6% գնաճ»․ Մարտին Գալստյան (տեսանյութ)
27519.11.2026, 16:42
Կալասը հայտարարել է Ռուսաստանի դեմ պատժամիջոցների 22-րդ փաթեթի մասին
158416.11.2026, 22:49
Օդեսայում՝ Mercedes-Benz-ի ավտովաճառքի սրահում հրդեհ է բռնկվել
128515.11.2026, 19:19
Խաղողագործներին փող չեն տալիս․ «Հրապարակ»
74914.11.2026, 09:18
Եվրոպական երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի առևտրի և էներգետիկ ոլորտների դիվերսիֆիկացմանը
167113.11.2026, 11:18
«Անհուսալի վարկառուների խնդիրը լուծելու համար արդյունավետ կլինի երկաստիճան համակարգված մոտեցումը»․ Հրայր Կամենդատյան
75812.11.2026, 16:00
Ուկրաինական հարվածները փլուզել են Ռուսաստանի նավթավերամշակումը. Reuters
202110.11.2026, 19:37