ՍԱՏՄ-ն հայտարարություն է տարածել
![]() 680 Հինգշաբթի, 25 հուլիսի, 2024 թ., 23:54 Որոշակի շրջանակների կողմից շրջանառվող այն պնդումը, թե՝ «հայկական կողմը խոչընդոտում է դեպի ՌԴ գյուղմթերքի արտահանումը...», բացարձակ ապատեղեկատվություն է և չի համապատասխանում իրականությանը։ Տեղեկացնենք, որ հաշվի առնելով արտահանվող բեռների սեզոնային ակտիվությունը՝ ՍԱՏՄ «Հանրապետական անասնաբուժասանիտարական և բուսասանիտարական լաբորատոր ծառայությունների կենտրոն» ՊՈԱԿ-ը վերջին շրջանում աշխատում է նաև շաբաթ և կիրակի օրերին՝ արտահանվող բեռների կանգառների ժամանակը կրճատելու և փորձաքննությունները հնարավորինս արագ իրականացնելու համար։ Ինչ վերաբերում է այն անհանգստությանը, թե «եթե այդ նույն գյուղմթերքը չի համապատասխանում ստանդարտների, ինչու՞ է իրացվում հայկական շուկայում», տեղեկացնենք, որ կարանտին վնասակար օրգանիզմները մարդու կյանքի և առողջության համար վտանգավոր չեն, սակայն կարող են վտանգ ներկայացնել արտահանվող երկրի գյուղատնտեսության համար։ Ի վերջո, ՍԱՏՄ սահմանային վերահսկողության արդյունքում գյուղմթերքի բազմաթիվ խմբաքանակներ ստանում են բուսասանիտարական հավաստագիր և հարյուրավոր մեքենաներ ընդամենը ժամերի ընթացքում հատում են ոչ միայն հայկական սահմանը, այլև շատ արագ, առանց խոչընդոտների անցնում են վրաց – ռուսական Վերին Լարսի սահմանային կետը։ Արգելվում է միայն այն բեռների արտահանումը, որոնցում հայտնաբերվում են կարանտին վնասակար օրգանիզմներ, դրանց քանակը շատ քիչ է և «օրեր շարունակ» սահմանային անցակետում կանգնում է մեքենաների չնչին տոկոսը։ Դրանցում առկա գյուղմթերքի խմբաքանակներն արդեն իսկ գյուղատնտեսական տեսանկյունից արտահանման համար վնասված են և անորակ, ուստի կանգնելը նոր վնասների պատճառ լինել չի կարող։ Այսպիսի վերահսկողության արդյունքում է, որ 2024 թվականի առաջին կիսամյակում մեր երկրից արտահանված բեռներում բուսասանիտարական անհամապատասխանությունների թիվը 2023 թվականի համեմատ տասնյակ անգամով նվազել է։ Արդյունքում դեպի Ռուսաստան և այլուր ներմուծման դժվարություններ չկան, և դա ուղիղ նպաստել է նաև արտահանվող բեռների ծավալի ավելացմանը։ |

2 ամսում Տավուշի մարզպետարանում ավելի քան 15 միլիոն դրամ պարգևավճար է բաժանվել. «Հրապարակ»
15709:12
«Իրադարձությունների զարգացումները կարող են բերել ՀՀ եկող պարենային ուղիների խափանման կամ թանկացման». Հայկ Խանումյան
522Երեկ, 02:06
Իրանը շարունակում է նավթ տեղափոխել Հորմուզի նեղուցով. #Bloomberg
895Երեկ, 00:25
Սաուդյան Արաբիան ևս սկսել է կրճատել նավթի արդյունահանումը. #Bloomberg
1045Երեկ, 00:06
«Աշխարհին սպասվում է նավթի և գազի գների նոր իրականություն». Պուտին
69609.03.2026, 20:24
«Ի՞նչ է իրականում տեղի ունենում տնտեսության մեջ՝ թվերի ետևում». Դավիթ Անանյան
33009.03.2026, 18:00
Ադրբեջանն ու Իրանը վերսկսել են բեռնափոխադրումները
86809.03.2026, 11:18
#The_Washington_Post-ը նշել է երկրների ցանկը, որոնք լրջորեն տուժել են Իրանի դեմ պատերազմից
112208.03.2026, 18:02
