Հսկողությունը հանձնվել է տեսչական մարմնին․ «Հրապարակ»

«Հրապարակ»-ը գրում է․ «Կառավարությունը «հետին թվով» որոշել է սրբագրել իր փնթի, անգրագետ աշխատանքը և տիեզերական գործունեության ոլորտի նկատմամբ պատշաճ վերահսկողություն իրականացնելու նպատակով սահմանել նոր ստուգաթերթ։ Չնայած տիեզերական գործունեությանը վերաբերող օրենսդրական փաթեթն ուժի մեջ է մտել դեռևս 2020 թվականին, իսկ արդեն 3 տարի անց Նիկոլ Փաշինյանի իշխանությունում թմբկահարում էին դարի նվաճումի՝ առաջին հայկական արբանյակի՝ «Հայասաթ 1»-ի տիեզերք արձակելու մասին, սակայն պարզվում է՝ այդ ամենն արվել է առանց պատշաճ հսկողության։
Արդյունքում հայկական արբանյակը ոչ մի օգուտ չի տվել Հայաստանի Հանրապետությանը և խանգարել է այլ երկրների արբանյակների աշխատանքին: Մամուլում անգամ լուր գրվեց, որ հուլիսի 3-ին ԲՏԱ նախարարի տեղակալ Ավետ Պողոսյանի (ով համակարգել է այդ ոլորտը) պաշտոնանկությունը պայմանավորված է եղել արբանյակի հետ կապված ձախողմամբ, չնայած Պողոսյանը մեզ հետ զրույցում դա անհեթեթություն էր անվանել: Տիեզերական գործունեության ոլորտի նկատմամբ վերահսկողություն իրականացնող մարմին է ճանաչվել Քաղաքաշինության, տեխնիկական եւ հրդեհային անվտանգության տեսչական մարմինը»:

«Հող մշակող չկա, որովհետև գյուղում ապրելն ու աշխատելը դարձել է անհնարին»․ Հրայր Կամենդատյան
10416:00
«Հայաստան-Ռուսաստան հարաբերությունները մտել են վտանգավոր փուլ»․ Դավիթ Անանյան
43113.08.2026, 09:00
Իրանը հայտարարել է BRICS-ի նոր զարգացման բանկին միանալու ծրագրերի մասին
128413.08.2026, 00:56
«Մինչև 4000 ընկերություններ փակվեցին՝ զուտ նրա համար, որ մարդը վճարում էր ամսական 200 հազար դրամ, դարձավ 400 հազար դրամ»․ Հայկ Ֆարմանյան (տեսանյութ)
48912.08.2026, 13:42
«Վերջերս գրեթե ամեն օր անջատում են Արաբկիր վարչական շրջանի լույսերը»․ Դավիթ Պետրոսյան
46012.08.2026, 13:36
«ՏԻՄ-երը կարող են առանձին սոցիալական խմբերի տրամադրել գույքահարկի արտոնություններ»․ Հրայր Կամենդատյան
33912.08.2026, 03:06
Ռուսաստանի բյուջեի դեֆիցիտը հունվար-հուլիս ամիսներին գերազանցել է 6 տրիլիոն ռուբլին
85311.08.2026, 21:05
Կանադան պատժամիջոցներ է կիրառել Streit Group-ի նկատմամբ, որի արտադրանքն օգտագործվում է Ռուսաստանի կողմից
132811.08.2026, 21:04