«Ուկրաինան շանտաժի է ենթարկում 2 երկրների»․ Հունգարիայի վարչապետի գրասենյակ

Ռուսաստանից Ուկրաինայի տարածքով նավթի տարանցումը պետք է վերսկսվի սեպտեմբերին, այլապես՝ Հունգարիան կբախվի վառելիքի պակասի, հայտարարել է Հունգարիայի վարչապետի գրասենյակի ղեկավար Գերգեյ Գույաշը:
Անցած շաբաթ Ուկրաինան դադարեցրել էր «Լուկօյլ» նավթի տեղափոխումը Հունգարիա և Սլովակիա, քանի որ ռուսական ընկերությունը ներառվել էր ուկրաինական պատժամիջոցների ցանկում։
«Ուկրաինան շանտաժի է ենթարկում 2 երկրների՝ Հունգարիային և Սլովակիային, որոնք հետևողականորեն կողմ են կրակի դադարեցմանն ու խաղաղ բանակցություններին»,- ասել է նա հունգարական Index-ին տված հարցազրույցում։
Բացի այդ, ԵՄ հարցերով նախարար Յանոշ Բոկան հայտնել է, որ Ուկրաինան խախտել է ԵՄ-ի հետ Ասոցացման համաձայնագիրը։ Նա նշել է, որ եթե Եվրոհանձնաժողովի կողմից միջադեպի քննությունը արդյունքի չհանգեցնի, ապա հունգարական կողմը կդիմի արբիտրաժային դատարան:
Նրա խոսքով՝ այժմ քննություն է տարվում նաև Ուկրաինայի կողմից ԵՄ Էներգետիկ խարտիայի խախտման վերաբերյալ:

«ՀԱԷԿ-ի շահագործման ժամկետը կերկարաձգվի մինչև 2036 թվականը»․ Լիխաչով
4415:49
«ՔՊ-ական ծանոթ պետք է մեջտեղ գցենք, որ ցեմենտ կարողանանք առնել»․ Սարգիս Տեր-Եսայան
6614:24
«Հանձնաժողովը դեռ չի հրապարակել հունիսի կարկտահարության վնասները»․ Ոսկան Սարգսյան
7612:48
«Հայաստանում ներդնում անել կհամաձայնեն միայն հանցագործներն ու կրիմինալ սինդիկատները». Արթուր Դանիելյան
15600:42
«Փաշինյանը հայտարարել էր, թե բենզինի ներմուծման արդյունքում գինը նվազել է շուրջ 20 տոկոսով»․ Գևորգ Թոսունյան
178Երեկ, 15:48
«Բենզինը և դիզելը ռեկորդային գներ են սահմանում»․ Արշակ Սարգսյան (տեսանյութ)
185Երեկ, 14:42
Ռուսաստանը շարունակում է արգելել Հայաստանից ձկան և կաթնամթերքի ներմուծումը
78225.09.2026, 22:19
«Իշխանությունը պետբյուջեից լավություններ է անում»․ Ոսկան Սարգսյան
42125.09.2026, 15:54