Ուրբաթ, 11 սեպտեմբերի, 2026 թ.
|
Ստեփանակերտում`   +14 °C

Մոսկվայում ձերբակալվել է Մարկ Մանուկյանը

Մոսկվայում ձերբակալվել է Մարկ Մանուկյանը
1362
Շաբաթ, 27 հուլիսի, 2024 թ., 13:36

Մոսկվայում ձերբակալվել է «Օբորոնէներգո» ընկերության տեղեկատվական տեխնոլոգիաների դեպարտամենտի նախկին պետ Մարկ Մանուկյանը, հայտնում է ТАСС-ը:

Նշվում է, որ նա ձերբակալվել է ընկերության գույքի հափշտակության քրգործի շրջանակներում։ Նրան ներկայացվել է նաև անփութություն դրսևորելու մեղադրանք: Մանուկյանն ընդունել է մեղքը, նրա նկատմամբ խափանման միջոց է ընտրվել որոշակի գործողություններ կատարելու արգելքը։