«Նախկիններին պետք է դատել, որ այլևս Նիկոլ չառաջանա մեր երկրում»․ Նաիրի Հոխիկյան
![]() 188 Երեքշաբթի, 30 հուլիսի, 2024 թ., 09:24 Լրագրող Նաիրի Հոխիկյանի թելեգրամյան գրառումը․ «Նախկիններին պետք է դատել... 2018-ից սկսած՝ Նիկոլը բեմադրում է նախկիններին դատելու, «ասֆալտին փռելու», «թալանածը հետ բերելու», «2008-ի մարտի 1-ի ոստիկանական բռնարարքների ու Սահմանադրական կարգի տապալման համար պատժելու», «պատերազմում հողեր ծախելու» և այլ սցենարներ։ Բնականաբար, տեսնում եք, որ ոչ մի նախկին այդպես էլ չդատապարտվեց ոչ մի բանի համար, ոչ մեկը դատավճռով բանտ չնստեց, բայց Նիկոլը շարունակում է նախկիններին մեղադրել, իսկ ինքը ամբողջ ՔՊ-ով թալանում է երկիրը, ոստիկանների ապօրինություններով տապալում երկրի Սահմանադրական կարգը, թշնամու հետ սարքած պատերազմով հողեր ծախում։ Նիկոլը շարունակում է սպառնալ, որ ինքը կդատի նախկիններին՝ այդկերպ հագեցնելով հանրության այն հատվածի ախորժակը, ովքեր գերադասում են քաղցր սուտը։ Անկեղծ ասեմ, ես էլ եմ ուզում, որ նախկիններին դատեն, բայց... նախկիններին պետք է դատել թեկուզ մենակ նրա համար, որ թույլ տվեցին Հայաստանում աճել ու բազմանալ ՔՊ-ի նման պարազիտ զանգված, Նիկոլի ու նրա մանկլավիկների նման անհայրենիք մարդկանց, որոնց համար հայրենիքն ու պետականությունը ավարտվում են սեփական գրպանում ու ստամոքսում։ Այո, նախկիններին պետք է դատել, որ այլևս Նիկոլ չառաջանա մեր երկրում»։ Աղբյուրը` Նաիրի Հոխիկյան |

«Թե՛ հայրենիքը, թե՜ պաշտոնը Գասպարյան Օնիկը տանուլ է տվել». Կարեն Հեքիմյան
129Երեկ, 22:30
«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
216Երեկ, 20:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
253Երեկ, 17:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
209Երեկ, 17:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
171Երեկ, 17:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
273Երեկ, 16:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
306Երեկ, 16:09
«Խաղաղության պայմանագիրը հնարավորություններ կբացի Եվրոպայի հետ ավելի սերտ համագործակցության համար». Բայբա Բրաժե
375Երեկ, 15:22
