«Եթե շատ արագ չբացվեցին նոր արտաքին շուկաներ, խրվելու ենք ճահճի մեջ»․ Կարեն Ադոնց

Տնտեսագետ Կարեն Ադոնցի ֆեյսբուքյան գրառումը․ «ԿԲ-Ի ասուլիսի ու տնտեսության մասին
Երբ մենք խոսում ենք՝ արտաքին գործոնների, ներքին ու արտաքին պահանջարկային դաշտի, պետական պարտքի, ներդրումների, ռիսկերի, գնաճի փոփոխման և այլ սցենարների դիտարկման մասին, պետք է հաշվի առնենք, հետևյալը՝ Հայաստանի տնտեսության ներկա վիճակի համար, կա միայն մեկ «սցենար»։
Հայաստանի տնտեսությունը, իր վիճակով ու տարվող քաղաքականությամբ, զարգացման որևէ հեռանկար չունի։ Տարբեր կարող են լինել միայն խնդիրների հասունացման ժամկետները։ Մենք չունենք արդյունաբերական ներդրումները խթանող որևէ «բարենպաստ պայման»։ Մինչդեռ, նույնիսկ մեկ էական «պայմանի» բացակայությունը, բացառում է լուրջ ներդրումների ներգրավումը։ Ամեն ինչ շատ ավելի ծանր է, քան կարող ենք պատկերացնել։
Բազմիցս խոսվել է դրա մասին։ Եթե ուշադրություն դարձրել եք՝ շարժվում ենք ուղիղ իմ նկարագրած «սցենարով», ճշգրիտ ժամանակացույցով։ Հենց սա է անհանգստացնողը։
Իմ կարծիքով՝ եթե շատ արագ (առավելագույնը 2 տարում) չբացվեցին նոր արտաքին շուկաներ՝ գործող արտադրողների ու նոր ոլորտների համար, չձևավորվեց իրական (արտադրական) ներդրումների համար լայն դաշտ, խրվելու ենք ճահճի մեջ վերջնականապես։ Սա վերաբերում է բոլորին՝ հասարակությանը (պարտքերով, թե առանց պարտքերի), բիզնեսին, բանկերին, իշխանությանն ու ընդիմությանը։ Եթե վաղը սկսեք՝ կարող է և հասցնեք։ Երկու տարի անց, սա լինելու է արդեն՝ «փրկության հարց», որը հեչ ցանկալի չի։
Հ.Գ.
Դժբախտաբար, ինչպես միշտ, ոչինչ չեք անելու ու սահուն գալու եք դեպի «վերջակետ» և արդեն ստիպված եք լինելու ընդունել իմ «առաջարկն» ու շարժվել ամենա «շոկային» տարբերակով։ Տեսնենք՝ բան չմնաց...»։

«Հող մշակող չկա, որովհետև գյուղում ապրելն ու աշխատելը դարձել է անհնարին»․ Հրայր Կամենդատյան
10416:00
«Հայաստան-Ռուսաստան հարաբերությունները մտել են վտանգավոր փուլ»․ Դավիթ Անանյան
43113.08.2026, 09:00
Իրանը հայտարարել է BRICS-ի նոր զարգացման բանկին միանալու ծրագրերի մասին
128413.08.2026, 00:56
«Մինչև 4000 ընկերություններ փակվեցին՝ զուտ նրա համար, որ մարդը վճարում էր ամսական 200 հազար դրամ, դարձավ 400 հազար դրամ»․ Հայկ Ֆարմանյան (տեսանյութ)
48912.08.2026, 13:42
«Վերջերս գրեթե ամեն օր անջատում են Արաբկիր վարչական շրջանի լույսերը»․ Դավիթ Պետրոսյան
46012.08.2026, 13:36
«ՏԻՄ-երը կարող են առանձին սոցիալական խմբերի տրամադրել գույքահարկի արտոնություններ»․ Հրայր Կամենդատյան
33912.08.2026, 03:06
Ռուսաստանի բյուջեի դեֆիցիտը հունվար-հուլիս ամիսներին գերազանցել է 6 տրիլիոն ռուբլին
85311.08.2026, 21:05
Կանադան պատժամիջոցներ է կիրառել Streit Group-ի նկատմամբ, որի արտադրանքն օգտագործվում է Ռուսաստանի կողմից
132811.08.2026, 21:04