«Ատոմակայանի ժամկետի ավարտից հետո պետք է նոր էներգաբլոկ ունենանք»․ Գնել Սանոսյան

Կառավարության այսօրվա նիստում որոշում ընդունվեց
ՀՀ–ում նոր ատոմային էներգաբլոկի կառուցման ծրագրի կառավարման նպատակով ստեղծել առանձին ընկերություն։
Ընկերությունը կհամապատասխանի ՄԱԳԱՏԷ-ի չափանիշներին, դրանց համաձայն էլ կանցկացվի կադրերի ընտրությունը։ «Համաձայն էներգետիկ ոլորտի ռազմավարության, մինչև 2040 թվականը գործող ատոմակայանի հարթակում, հարակից տարածքում, ատոմակայանի ժամկետի ավարտից հետո պետք է նոր, առնվազն նույն հզորության էներգաբլոկ ունենանք»,-ասաց ՀՀ ՏԿԵ նախարար Գնել Սանոսյանը։
Ավելի վաղ «Սպուտնիկ Արմենիա»-ն հայտնել էր, որ ամերիկյան ընկերությունը Հայաստանում տեխնիկատնտեսական հետազոտություն է իրականացնում փոքր մոդուլային ատոմակայանի կառուցման նպատակահարմարության վերաբերյալ։ Տեղեկությունը հայտնել է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունը՝ պատասխանելով լրատվականի գրավոր հարցմանը։
Գերատեսչությունը չի նշել ամերիկյան ընկերության անվանումը։
«Ամերիկյան հեղինակավոր ընկերություններից մեկը ԱՄՆ կառավարության պատվերով հայկական կողմի հետ համատեղ իրականացնում է տեխնիկատնտեսական հետազոտություն ամերիկյան արտադրողների կողմից առաջարկվող փոքր մոդուլային տեխնոլոգիաների վերաբերյալ։ Հետազոտության նպատակն է բացահայտել, թե որ արտադրողի տեխնոլոգիան է առավելապես հարմար Հայաստանի կարիքների բավարարմանը, և թե Հայաստանի պարագայում ինչ տեխնոլոգիա և ինչ հզորության կայանն առավել արդյունավետ և տնտեսապես շահավետ կլինի»,- ասված է նախարարության պատասխանում։
Նշվում է նաև, որ հետազոտությունը նախատեսվում է ավարտել ամենաուշը 2025 թվականի գարնանը։

«Գները բարձրանում են, իսկ մարդկանց հնարավորությունները՝ ոչ»․ Վահան Բաբայան
26302.10.2026, 16:48
«Կառուցապատողները ցեմենտին կակա են ասելու, եթե այսպես շարունակվի». Արեգ Սավգուլյան
27102.10.2026, 16:06
«Ադրբեջանի քարոզչամեքենան դիտարկում է, թե Ադրբեջանը որքան հնարավորություն ունի ցեմենտ մատակարարելու Հայաստան»․ Հակոբ Բադալյան
27102.10.2026, 13:06
«Հուսով ենք՝ 2027թ․ սկզբին հնարավոր կլինի ԹՐԻՓՓ-ի հիմնարկեքն իրականացնել»․ Նարեկ Մկրտչյան (տեսանյութ)
27602.10.2026, 10:42
«Պետական պարտքն աճում է նախընտրական շրջանում պետական ընտրակաշառքի պատճառով առաջացած դեֆիցիտը փակելու համար»․ Իշխան Սաղաթելյան
17702.10.2026, 10:00
««Ցեմենտի շուկա. երբ պրոտեկցիոնիզմը փոխարինվում է ներմուծմամբ». Վահե Դավթյան
22802.10.2026, 00:54
«Եթե խաղաղություն է, ազատ առևտուր է, ինչո՞ւ էլ Ադրբեջանից էժան բենզին չի գալիս»․ Արթուր Խաչատրյան
25701.10.2026, 15:18
Թրամփը հայտարարել է Հորմուզի նեղուցով նավթի արտահանման ռեկորդային ծավալի մասին
94901.10.2026, 08:37